Մատթեոս 2։1-23

2  Այն բանից հետո, երբ Հերովդես թագավորի օրոք+ Հրեաստանի Բեթլեհեմում+ ծնվեց Հիսուսը, արևելքից աստղագուշակներ+ եկան Երուսաղեմ  ու ասացին. «Որտե՞ղ է հրեաների թագավորը+, որ ծնվել է։ Երբ արևելքում էինք, նրա աստղը+ տեսանք և եկել ենք խոնարհվելու նրա առաջ»։  Լսելով այդ մասին՝ Հերովդես թագավորը խռովվեց, և նրա հետ նաև ամբողջ Երուսաղեմը։  Ժողովրդի բոլոր ավագ քահանաներին ու դպիրներին մեկտեղ հավաքելով՝ նա սկսեց հարցուփորձ անել նրանց, թե որտեղ պիտի ծնվեր Քրիստոսը։  Նրանք էլ ասացին. «Հրեաստանի Բեթլեհեմում+, քանի որ մարգարեի միջոցով այսպես է գրված.  «Եվ դու, ո՛վ Հուդայի երկրի Բեթլեհեմ+, բոլորովին էլ աննշան չես Հուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից է դուրս գալու այն իշխանը+, որը հովվելու է+ իմ Իսրայել ժողովրդին»»։  Այդ ժամանակ Հերովդեսը գաղտնի հավաքեց աստղագուշակներին և նրանցից ստույգ տեղեկացավ, թե երբ էր երևացել աստղը,  ու նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացեք, որոնեք երեխային և երբ գտնեք, հայտնեք ինձ, որ ես էլ գնամ ու խոնարհվեմ նրա առաջ»+։  Թագավորին լսելուց հետո նրանք ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որ արևելքում եղած ժամանակ տեսել էին+, գնում էր իրենց առջևից, մինչև որ եկավ ու կանգ առավ այնտեղ, որտեղ երեխան էր։ 10  Տեսնելով աստղը՝ նրանք շատ ուրախացան։ 11  Եվ երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ, ու ծնկի գալով՝ խոնարհվեցին նրա առաջ։ Ապա բացեցին իրենց գանձատուփերը և նվերներ տվեցին նրան՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 12  Սակայն երազում Աստծուց նախազգուշացում ստացան+ և չվերադարձան Հերովդեսի մոտ ու մեկ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիր։ 13  Երբ նրանք հեռացան, Եհովայի հրեշտակը+ երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրու երեխային ու նրա մորը, փախիր Եգիպտոս ու մնա այնտեղ, մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը մտադիր է փնտրել երեխային, որ սպանի»։ 14  Ուստի նա վեր կացավ, գիշերով վերցրեց երեխային ու նրա մորը, գնաց Եգիպտոս 15  ու այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը, որպեսզի կատարվի+ մարգարեի միջոցով Եհովայի ասած խոսքը. «Եգիպտոսից+ կանչեցի իմ որդուն»։ 16  Երբ Հերովդեսը տեսավ, որ աստղագուշակները խաբեցին իրեն, սաստիկ զայրացավ, մարդ ուղարկեց և կոտորել տվեց Բեթլեհեմի ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան և ավելի փոքր բոլոր տղա երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որի մասին ստույգ տեղեկացել էր աստղագուշակներից+։ 17  Այդ ժամանակ կատարվեց Երեմիա մարգարեի միջոցով ասվածը. 18  «Մի ձայն լսվեց Ռամայում+, լացի ու մեծ ողբի ձայն. Ռաքելն+ էր լաց լինում իր երեխաների համար և չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք այլևս չկային»։ 19  Երբ Հերովդեսը մահացավ, Եհովայի հրեշտակը Եգիպտոսում երազի+ մեջ երևաց Հովսեփին 20  ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրու երեխային ու նրա մորը և գնա Իսրայելի երկիր, քանի որ երեխայի հոգին փնտրողները մահացել են»։ 21  Նա էլ վեր կացավ, վերցրեց երեխային ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիր։ 22  Սակայն լսելով, որ Արքեղայոսն է Հրեաստանում թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն՝ վախեցավ այնտեղ գնալուց, և երազում Աստծուց նախազգուշացում ստանալով+՝ գնաց Գալիլեա+ 23  ու բնակվեց Նազարեթ+ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների միջոցով ասվածը. «Նա նազովրեցի*+ կկոչվի»։

Ծանոթագրություններ

Նշ. է «Նազարեթ քաղաքից»։