Մատթեոս 9։1-38

9  Ուստի նավ նստելով՝ Հիսուսը ծովի մյուս կողմն անցավ ու գնաց իր քաղաքը+։  Նրա մոտ մահճի վրա պառկած մի անդամալույծի բերեցին+։ Նրանց հավատը տեսնելով ՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Քա՛ջ եղիր, զավա՛կս, քո մեղքերը ներված են»+։  Դպիրներից ոմանք իրենց մեջ ասացին. «Այս մարդը հայհոյում է Աստծուն»+։  Իսկ Հիսուսը, իմանալով նրանց մտքերը+, ասաց. «Ինչո՞ւ եք չար բաներ մտածում ձեր սրտերում+։  Ո՞րն է ավելի հեշտ. ասել՝ «քո մեղքերը ներված են», թե՞ ասել՝ «վեր կաց ու քայլիր»+։  Սակայն որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու+...– դիմելով անդամալույծին՝ ասաց,– վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և տո՛ւն գնա»+։  Եվ նա վեր կացավ ու տուն գնաց։  Սա տեսնելով՝ բազմությունը վախով բռնվեց և փառավորեց Աստծուն+, որն այսպիսի իշխանություն+ էր տվել մարդկանց։  Ապա այնտեղից առաջ գնալով՝ Հիսուսը Մատթեոս անունով մի մարդու տեսավ, որը մաքսատանը նստած էր։ Նրան ասաց. «Իմ հետևո՛րդը դարձիր»+։ Նա էլ վեր կացավ ու նրա հետևից գնաց+։ 10  Ավելի ուշ, երբ նա տանը թիկնել էր սեղանի շուրջ+, շատ հարկահավաքներ ու մեղավորներ եկան և թիկնեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։ 11  Դա տեսնելով՝ փարիսեցիները նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է ձեր ուսուցիչը հարկահավաքների ու մեղավորների հետ հաց ուտում»+։ 12  Նրանց խոսքերը լսելով՝ նա ասաց. «Ոչ թե առողջները բժշկի+ կարիք ունեն, այլ հիվանդները։ 13  Ուրեմն գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում՝ «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»+, որովհետև ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։ 14  Հետո Հովհաննեսի աշակերտները եկան նրա մոտ ու հարցրին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»+։ 15  Հիսուսն էլ նրանց ասաց. «Մի՞թե փեսայի ընկերները սգալու պատճառ ունեն, քանի դեռ փեսան+ իրենց հետ է։ Սակայն օրեր կգան, երբ փեսան կվերցվի+ նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն+։ 16  Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, որովհետև կարկատանը կմտնի ու հագուստը կպատռի, և պատռվածքը ավելի մեծ կլինի+։ 17  Ոչ էլ նոր գինին են լցնում հին տիկերի մեջ, այլապես տիկերը կպատռվեն, և այդ ժամանակ և՛ գինին կթափվի, և՛ տիկերը կփչանան+։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»+։ 18  Մինչ նա այս բաներն էր ասում նրանց, մի իշխան+ մոտենալով խոնարհվեց նրա առաջ+ ու ասաց. «Աղջիկս երևի արդեն մահացել է+, բայց դու արի և ձեռքդ դիր նրա վրա, և նա կկենդանանա»+։ 19  Հիսուսը վեր կացավ ու նրա հետևից գնաց, և նրա աշակերտներն էլ նրա հետ։ 20  Մի կին, որը տասներկու տարի արյունահոսությամբ+ էր տառապում, հետևից մոտեցավ ու դիպավ նրա վերնահագուստի ծոպերին+, 21  քանի որ մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա վերնահագուստին, կլավանամ»+։ 22  Հիսուսն էլ շրջվեց և տեսնելով նրան՝ ասաց. «Քաջացի՛ր, դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ»+։ Եվ նույն ժամին կինը բուժվեց+։ 23  Երբ Հիսուսը հասավ իշխանի տուն+ և տեսավ սրինգ նվագողներին ու բազմությանը իրարանցման մեջ+, 24  նրանց ասաց. «Հեռացե՛ք այստեղից, քանի որ աղջիկը չի մահացել, այլ քնած է»+։ Սա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա+։ 25  Երբ բազմությունը դուրս եկավ, նա ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքը+, և նա վեր կացավ+։ 26  Եվ այս լուրը տարածվեց այդ շրջանով մեկ։ 27  Երբ Հիսուսը գնում էր այդտեղից, երկու կույր մարդ+ սկսեցին նրա հետևից գնալ ու աղաղակելով ասել. «Ողորմի՛ր մեզ+, Դավթի՛ Որդի»։ 28  Երբ Հիսուսը տուն մտավ, կույրերը եկան նրա մոտ, և նա հարցրեց նրանց. «Հավատո՞ւմ եք+, որ ես կարող եմ անել այդ բանը»։ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»։ 29  Նա դիպավ նրանց աչքերին+ ու ասաց. «Թող ձեր հավատի համաձայն լինի ձեզ»։ 30  Եվ նրանց աչքերը սկսեցին տեսնել։ Հիսուսը խստորեն պատվիրեց նրանց. «Տեսե՛ք, ոչ մեկը թող չիմանա այս մասին»+։ 31  Սակայն նրանք, դուրս գալով, նրա համբավը տարածեցին այդ ամբողջ շրջանում+։ 32  Մինչ նրանք հեռանում էին, Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի+, 33  և երբ որ նա դևին դուրս հանեց, համրը սկսեց խոսել+։ Ժողովուրդը զարմանք կտրեց+ ու ասաց. «Իսրայելում երբեք այսպիսի բան չենք տեսել»։ 34  Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է նա դևեր հանում»+։ 35  Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում, սովորեցնում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր թագավորության բարի լուրը և բուժում ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն+։ 36  Տեսնելով մարդկանց բազմությունը՝ նա խղճաց+ նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն+։ 37  Նա ասաց իր աշակերտներին. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ+։ 38  Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ դեռ չլվացած, չմտած կտորից։