Մարկոս 13։1-37

13  Երբ նա դուրս էր գալիս տաճարից, աշակերտներից մեկն ասաց նրան. «Ուսուցի՛չ, տե՛ս, ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են»+։  Սակայն Հիսուսն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես այս մեծ շինությունները+։ Քարը քարի վրա չի մնա այստեղ+, բոլորն էլ կքանդվեն»+։  Երբ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, որտեղից երևում էր տաճարը, Պետրոսը+, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը առանձին հարցրին նրան+.  «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու այս բոլոր բաների վախճանի նշանը»+։  Հիսուսն էլ ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ ոչ մեկը չմոլորեցնի ձեզ+։  Շատերը կգան իմ անունով ու կասեն՝ «ե՛ս եմ նա» և շատերին կմոլորեցնեն+։  Երբ պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր լսեք, մի՛ սարսափեք. այս բաները պետք է լինեն, բայց դեռ վերջը չէ+։  Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ+, տեղ-​տեղ երկրաշարժեր+ ու սովեր կլինեն+։ Սակայն սրանք ցավերի սկիզբն են+։  Բայց դուք զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար։ Իմ պատճառով ձեզ դատարաններին կմատնեն+, ժողովարաններում կծեծեն+ և կկանգնեցնեն կառավարիչների ու թագավորների առաջ՝ նրանց վկայություն լինելու համար+։ 10  Եվ բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը+ պիտի քարոզվի+։ 11  Սակայն երբ ձեզ տանեն դատարանին մատնելու, նախապես մի՛ մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք+, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, ա՛յն խոսեք, որովհետև դուք չեք խոսողը, այլ սուրբ ոգին+։ 12  Եղբայրը եղբորը մահվան պիտի մատնի, հայրը՝ զավակին+, և երեխաները ծնողների դեմ պիտի վեր կենան ու սպանել տան նրանց+։ 13  Իմ անվան պատճառով բոլոր մարդկանց կողմից ատված կլինեք+։ Բայց ով որ մինչև վերջ համբերի*+, նա՛ կփրկվի+։ 14  Սակայն երբ տեսնեք ամայացում բերող+ պղծությունը+՝ կանգնած այնտեղ, ուր չպետք է լինի (կարդացողը թող խորաթափանց լինի+), այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն+։ 15  Ով տանիքի վրա է, թող ցած չիջնի, ոչ էլ ներս մտնի՝ տնից որևէ բան վերցնելու+, 16  և ով դաշտում է, թող հետ չդառնա՝ իր վերնահագուստը վերցնելու+։ 17  Վա՜յ այդ օրերին հղի կանանց և կուրծք տվողներին+։ 18  Աղոթեք, որ դա ձմռանը չլինի+, 19  որովհետև այդ օրերը նեղության օրեր+ կլինեն, որոնց նմանը չի եղել Աստծու արարչագործության սկզբից մինչև այդ ժամանակը և չի էլ լինի+։ 20  Իրականում, եթե Եհովան+ այդ օրերը չկարճացնի, ոչ մի մարմին չի փրկվի։ Բայց հանուն իր ընտրյալների+ այդ օրերը կկարճացվեն+։ 21  Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ «Քրիստոսն այստեղ է» կամ «այնտեղ է»+, մի՛ հավատացեք+, 22  որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ կհայտնվեն+ և նշաններ ու հրաշքներ կանեն+, որպեսզի, եթե հնարավոր լինի, ընտրյալներին շեղեն+։ 23  Բայց դուք զգո՛ւյշ եղեք+, ձեզ նախօրոք ամեն ինչ ասացի+։ 24  Այն օրերին այդ նեղությունից հետո արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա, 25  աստղերը կընկնեն երկնքից, և երկնքում եղող զորությունները կշարժվեն+։ 26  Այդ ժամանակ մարդու Որդուն+ կտեսնեն ամպերի մեջ մեծ զորությամբ ու փառքով գալիս+։ 27  Այդ ժամանակ նա կուղարկի հրեշտակներին ու կհավաքի իր ընտրյալներին+ չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը+։ 28  Թզենին թող օրինակ լինի ձեզ. հենց որ դրա ճյուղերը փափկում են, և դրանց վրա տերևներ են դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է+։ 29  Նմանապես, երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին+։ 30  Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն+։ 31  Երկինքն+ ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը+ չեն անցնի+։ 32  Այդ օրվա կամ ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը+։ 33  Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք+, որովհետև չգիտեք, թե երբ է նշանակված ժամանակը+։ 34  Դա նման է նրան, որ օտար երկիր գնացող մի մարդ+ իր տունը ծառաների խնամքին է հանձնում՝ ամեն մեկին տալով իր գործը, և դռնապանին հրամայում է, որ արթուն մնա։ 35  Ուստի արթո՛ւն եղեք+, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն*, թե՞ կեսգիշերին*, աքլորականչի՞ն*, թե՞ վաղ առավոտյան*+, 36  որպեսզի երբ հանկարծակի նա գա, ձեզ քնած չգտնի+։ 37  Բայց ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն մնացեք»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տոկա»։
«Երեկոյան»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա առաջին պահը՝ արևամուտից մինչև մոտ ժ. 21։00։
«Կեսգիշերին»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա երկրորդ պահը՝ մոտ ­ժ. 21։00–ից մինչև կեսգիշեր։
«Աքլորականչին»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա երրորդ պահը՝ կեսգիշերից մինչև մոտ ժ. 3։00։
«Վաղ առավոտյան»։ Ըստ գիշերը բաժանելու հուն. և հռոմ. եղանակի՝ գիշերվա չորրորդ պահը՝ մոտ ժ. 3։00–ից մինչև արևածագ։