Մարկոս 14։1-72

14  Երկու օր հետո Պասեքն+ էր և Անթթխմոր հացերի տոնը+։ Ավագ քահանաներն ու դպիրները հնար էին փնտրում, թե ինչպես խորամանկությամբ բռնեն նրան ու սպանեն+,  սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, միգուցե ժողովրդի մեջ խռովություն բարձրանա»+։  Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը+, և ճաշի էր նստել, մի կին եկավ, որ ալաբաստրե անոթով ազնիվ նարդոսից պատրաստված անուշահոտ յուղ ուներ իր հետ, որը շատ թանկ արժեր։ Կոտրելով ալաբաստրե անոթը՝ նա յուղը լցրեց նրա գլխին+։  Սակայն ոմանք վրդովվեցին ու իրար մեջ ասացին. «Ինչի՞ համար եղավ անուշահոտ յուղի այս վատնումը+։  Կարելի էր այս յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դինարով* և տալ աղքատներին»։ Եվ նրանք զայրացան կնոջ վրա+։  Բայց Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք նրան։ Ինչո՞ւ եք անհանգստացնում։ Նա բարի գործ արեց ինձ համար+։  Աղքատները միշտ ձեզ հետ են+, և երբ որ ուզենաք, միշտ էլ կարող եք նրանց բարիք անել, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ+։  Նա արեց այն, ինչ կարող էր. անուշահոտ յուղը իմ մարմնի վրա լցնելով՝ նախապես մարմինս պատրաստեց թաղման համար+։  Ճշմարիտ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի+, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար»+։ 10  Հուդա Իսկարիովտացին՝ տասներկու առաքյալներից մեկը, գնաց ավագ քահանաների մոտ, որ Հիսուսին մատնի նրանց ձեռքը+։ 11  Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան արծաթե դրամ տալ+։ Եվ նա հարմար առիթ էր փնտրում, որ մատնի նրան+։ 12  Անթթխմոր+ հացերի տոնի առաջին օրը, երբ ըստ սովորության՝ Պասեքի զոհն էր մատուցվում, նրա աշակերտները+ հարցրին նրան. «Որտե՞ղ ես ուզում, որ գնանք ու քեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստենք»+։ 13  Նա էլ իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացեք քաղաք, այնտեղ ձեզ մի մարդ կհանդիպի ջրի սափոր տանելիս+։ Նրա հետևից գնացեք, 14  և ուր որ նա մտնի, տանտիրոջն ասացեք. «Ուսուցիչը հարցնում է. «Որտե՞ղ է ինձ համար պատրաստված այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ Պասեքի+ ընթրիքը պիտի ուտեմ»»+։ 15  Նա կահավորված ու պատրաստված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտեղ պատրաստեք մեզ համար+»։ 16  Ուստի աշակերտները գնացին, մտան քաղաք, և ինչպես որ իրենց ասել էր, այնպես եղավ։ Եվ Պասեքի պատրաստությունները տեսան+։ 17  Երբ երեկոն իջավ, նա տասներկու առաքյալների հետ միասին եկավ+։ 18  Ու երբ նրանք սեղանի շուրջ թիկնած ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը, որ ինձ հետ ուտում է+, մատնելու է ինձ»+։ 19  Նրանք տրտմեցին ու մեկը մյուսի հետևից հարցրին. «Մի՞թե ես եմ»+։ 20  Նա էլ ասաց. «Տասներկուսիցդ մեկն է, նա, ով իր ձեռքը ինձ հետ նույն ամանի մեջ կմտցնի+։ 21  Ճիշտ է, մարդու Որդին պիտի մեռնի, ինչպես որ գրված է նրա մասին, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»+։ 22  Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց և կոտրելով տվեց նրանց ու ասաց. «Վերցրե՛ք, սա խորհրդանշում է իմ մարմինը»+։ 23  Ապա վերցրեց բաժակը, շնորհակալություն հայտնեց ու տվեց նրանց, և բոլորը խմեցին այդ բաժակից+։ 24  Այնուհետև ասաց. «Սա խորհրդանշում է իմ «արյունը+ ուխտի»+, որ թափվելու է շատերի համար+։ 25  Ճշմարիտ ասում եմ ձեզ. այսուհետև այլևս չեմ խմի որթատունկի այս բերքից մինչև այն օրը, երբ նորը խմեմ Աստծու թագավորության մեջ»+։ 26  Վերջում գովաբանության երգեր երգելուց+ հետո նրանք գնացին դեպի Ձիթենյաց լեռը+։ 27  Հիսուսն ասաց նրանց. «Դուք բոլորդ կգայթակղվեք, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին+, և ոչխարները կցրվեն»+։ 28  Բայց երբ հարություն առնեմ, ձեզանից առաջ կգնամ Գալիլեա»+։ 29  Սակայն Պետրոսն ասաց նրան. «Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, ես չեմ գայթակղվի»+։ 30  Հիսուսն էլ նրան ասաց. «Ճշմարիտ ասում եմ քեզ. այսօր՝ հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, նույնիսկ դու երեք անգամ կուրանաս ինձ»+։ 31  Բայց նա ավելի էր պնդում ու ասում. «Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, քեզ երբեք չեմ ուրանա»։ Մյուսները նույնպես նույն բանն էին ասում+։ 32  Ապա եկան այն վայրը, որը Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Նստեք այստեղ, մինչև ես աղոթք անեմ»+։ 33  Դա ասելուց հետո նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին+ ու գնաց։ Հետո նա խիստ հուզվեց ու սկսեց սաստիկ տագնապել+։ 34  Եվ ասաց նրանց. «Հոգիս խորապես տրտմած է+, մինչև իսկ մեռնելու աստիճան։ Այստե՛ղ մնացեք և արթո՛ւն եղեք»+։ 35  Ապա մի փոքր առաջ գնալով՝ երեսնիվայր ընկավ ու սկսեց աղոթել, որ եթե հնարավոր է, այդ ժամն անցնի իրենից+։ 36  Նա ասում էր. «Ա՛բբա, Հա՛յր+, քեզ համար ամեն բան հնարավոր է. հեռացրու այս բաժակը ինձանից, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»+։ 37  Նա եկավ ու նրանց քնած տեսնելով՝ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, քնա՞ծ ես։ Քո մեջ ուժ չգտա՞ր մեկ ժամ արթուն մնալու+։ 38  Արթո՛ւն մնացեք և աղոթե՛ք+, որ փորձության մեջ չընկնեք։ Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»+։ 39  Եվ նորից գնաց ու աղոթք արեց՝ նույն խոսքերն ասելով+։ 40  Ապա դարձյալ եկավ ու նրանց քնած գտավ, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին, և չգիտեին, թե ինչ պատասխանեին նրան+։ 41  Երրորդ անգամ եկավ ու ասաց նրանց. «Եվ այսպիսի ժամանակ դուք քնում ու հանգստանո՞ւմ եք։ Բավակա՛ն է։ Ժամը եկել է+։ Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը+։ 42  Վե՛ր կացեք, գնա՛նք+։ Ահա մոտեցել է ինձ մատնողը»+։ 43  Այդ պահին, մինչ նա խոսում էր, Հուդան՝ տասներկու առաքյալներից մեկը, եկավ, նրա հետ նաև սրերով ու մահակներով մի մեծ ամբոխ՝ ավագ քահանաների, դպիրների ու երեցների կողմից ուղարկված+։ 44  Նրա մատնիչը նշան էր տվել նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է։ Ձերբակալեք նրան և պահակների հսկողությամբ տարեք»+։ 45  Գալով ուղիղ դեպի Հիսուսը՝ նա մոտեցավ ու ասաց՝ «Ռաբբի՛» և համբուրեց+ նրան։ 46  Նրանք բռնեցին նրան ու ձերբակալեցին+։ 47  Սակայն նրա կողքին կանգնածներից մեկը հանեց իր սուրը և քահանայապետի ծառային զարկելով՝ կտրեց նրա ականջը+։ 48  Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք, որ ձերբակալեք ինձ+։ 49  Ամեն օր տաճարում ձեզ հետ էի ու սովորեցնում էի+, և դուք չձերբակալեցիք ինձ։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի Գրքերում գրվածները+ կատարվեն»+։ 50  Այդ ժամանակ բոլորը լքեցին նրան+ ու փախան+։ 51  Սակայն մի երիտասարդ, որը մերկ մարմնի վրա բարձրորակ կտավից հագուստ էր հագել, սկսեց մոտիկից հետևել նրան։ Նրանք փորձեցին բռնել նրան+, 52  բայց նա թողեց իր կտավե հագուստը և մերկ փախավ։ 53  Հիսուսին տարան քահանայապետի մոտ։ Բոլոր ավագ քահանաները, երեցներն ու դպիրները մեկտեղ հավաքվեցին+։ 54  Բայց Պետրոսը հեռվից նրա հետևից գնաց+ մինչև քահանայապետի բակը։ Նա նստեց սպասավորների հետ ու կրակի առաջ տաքանում էր։ 55  Այդ նույն ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* վկայություն էին փնտրում Հիսուսի դեմ, որ նրան մահվան մատնեն+, բայց ոչ մի բան չէին գտնում+։ 56  Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ+, սակայն նրանց վկայությունները չէին համընկնում+։ 57  Ոմանք վեր էին կենում ու սուտ վկայություն էին տալիս նրա դեմ՝ ասելով. 58  «Լսեցինք սրան, որ ասում էր. «Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտը»»+։ 59  Բայց այս հարցում էլ նրանց վկայությունները չէին համընկնում։ 60  Ապա քահանայապետը վեր կացավ, կանգնեց նրանց մեջտեղում ու հարցրեց Հիսուսին. «Ոչինչ չե՞ս պատասխանում։ Սրանք ի՞նչ են վկայում քո դեմ»+։ 61  Բայց նա լուռ էր մնում ու ոչինչ չէր պատասխանում+։ Քահանայապետը դարձյալ հարցրեց նրան. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալի Որդին»+։ 62  Հիսուսն ասաց. «Ես եմ, և դուք կտեսնեք մարդու Որդուն+ զորության աջ կողմը նստած+ և երկնքի ամպերով գալիս»+։ 63  Քահանայապետն էլ պատռեց իր հանդերձներն+ ու ասաց. «Մեզ ուրիշ էլ ի՞նչ վկաներ են պետք+։ 64  Լսեցի՛ք հայհոյանքը+։ Ի՞նչ եք մտածում»։ Բոլորը դատապարտեցին նրան՝ ասելով, թե մահապարտ է։ 65  Ոմանք սկսեցին թքել+ նրա վրա, երեսը ծածկել, բռունցքներով հարվածել ու ասել՝ մարգարեացի՛ր։ Դատարանի սպասավորներն էլ ապտակեցին նրան ու տարան+։ 66  Մինչ Պետրոսը ներքևում՝ բակում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ+ 67  և տեսնելով Պետրոսին տաքանալիս՝ սևեռուն հայացքով նայեց նրան ու ասաց. «Դու էլ էիր այդ նազովրեցի Հիսուսի հետ»+։ 68  Բայց նա հերքեց և ասաց. «Չեմ ճանաչում նրան և չեմ էլ հասկանում, թե դու ինչ ես ասում»։ Եվ դուրս գնաց դեպի նախասրահը+։ 69  Աղախինը, տեսնելով նրան, նորից ասաց այնտեղ կանգնածներին. «Սա էլ է նրանցից մեկը»+։ 70  Բայց նա դարձյալ հերքեց։ Քիչ անց այնտեղ կանգնածները նորից սկսեցին ասել Պետրոսին. «Հաստատ դու էլ ես նրանցից մեկը, որովհետև գալիլեացի ես»+։ 71  Իսկ նա սկսեց անիծել ու երդվել+. «Ես չեմ ճանաչում այս մարդուն, որի մասին խոսում եք»+։ 72  Եվ հենց նույն պահին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց+։ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»+։ Եվ նա չդիմացավ ու սկսեց լաց լինել+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։