Մարկոս 15։1-47

15  Լույսը բացվելուն պես ավագ քահանաները երեցների ու դպիրների հետ միասին, այսինքն՝ ամբողջ Սինեդրիոնը*, խորհրդի նստեցին+ և Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսի ձեռքը+։  Պիղատոսը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»+։ Նա էլ պատասխանեց. «Դո՛ւ ես ասում»+։  Իսկ ավագ քահանաները շատ բաներում մեղադրում էին նրան+։  Պիղատոսը դարձյալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս+։ Տե՛ս, թե ինչքան շատ մեղադրանքներ են բերում քո դեմ»+։  Սակայն Հիսուսը դարձյալ ոչ մի պատասխան չտվեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ+։  Յուրաքանչյուր տոնի ժամանակ նա սովորաբար ժողովրդի համար ազատ էր արձակում մի բանտարկյալի, ում համար որ նրանք խնդրում էին+։  Այդ ժամանակ Բարաբբա անունով մի մարդ կար, որ բանտարկվել էր այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ սպանություն էին գործել+։  Ամբոխը մոտենալով սկսեց խնդրել այն, ինչը նա սովորաբար անում էր նրանց համար։  Պիղատոսն էլ հարցրեց. «Ուզում եք, որ հրեաների թագավորի՞ն ազատ արձակեմ ձեզ համար»+։ 10  Նա գիտեր, որ ավագ քահանաները նախանձից+ դրդված էին նրան իր ձեռքը հանձնել+։ 11  Բայց ավագ քահանաները գրգռեցին ամբոխին, որ Պիղատոսից պահանջի Հիսուսի փոխարեն Բարաբբային ազատ արձակել իրենց համար+։ 12  Դարձյալ Պիղատոսը հարցրեց նրանց. «Ապա ի՞նչ անեմ նրան, որին դուք հրեաների թագավոր+ եք կոչում»+։ 13  Նրանք նորից բղավեցին. «Ցցի՛ն գամիր»+։ 14  Սակայն Պիղատոսն ասաց նրանց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»։ Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Ցցի՛ն գամիր նրան»+։ 15  Եվ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին+, նրանց համար Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց ու հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն+։ 16  Զինվորները տարան նրան կուսակալի պալատի բակ, ապա մեկտեղ կանչեցին ամբողջ զորագնդին+ 17  և նրան ծիրանի հագցրին, այնուհետև փշերից մի պսակ հյուսեցին ու դրեցին նրա գլխին+։ 18  Եվ սկսեցին ողջունել նրան՝ ասելով. «Ողջո՜ւյն+, ո՛վ հրեաների Թագավոր»։ 19  Եղեգով նրա գլխին էին խփում, թքում էին նրա վրա և ծնկի գալով՝ խոնարհվում նրա առաջ+։ 20  Ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր վերնազգեստները հագցրին ու տարան, որ ցցին գամեն+։ 21  Եվ Սիմոն Կյուրենացուն՝ Ալեքսանդրոսի և Ռուֆոսի հորը, որ ագարակից էր գալիս ու այդտեղով էր անցնում, պարտադրեցին*, որ վերցնի նրա տանջանքի ցիցը+։ 22  Նրան բերեցին Գողգոթա կոչվող վայրը, որ թարգմանվում է «Գանգի վայր»+։ 23  Այստեղ նրան թմրեցնող զմուռսի հետ խառնած գինի+ տվեցին, բայց նա չխմեց+։ 24  Եվ նրան ցցին գամեցին ու նրա վերնազգեստները բաժանեցին+՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ինչ պիտի վերցնի+։ 25  Երրորդ ժամն*+ էր, երբ նրան ցցին գամեցին։ 26  Գլխավերևում գրված էր նրա դեմ ուղղված մեղադրանքը+՝ «Հրեաների Թագավորը»+։ 27  Նրա հետ երկու ավազակների էլ ցիցը հանեցին, մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը+։ 28  ....* 29  Այնտեղով անցնողները անպատվում էին+ նրան ու գլուխները շարժելով՝ ասում. «Է՜յ, տաճարը քանդո՛ղ ու երեք օրում կառուցո՛ղ+, 30  փրկի՛ր քեզ և ցա՛ծ իջիր տանջանքի ցցից»+։ 31  Ավագ քահանաներն էլ էին դպիրների հետ իրար մեջ ծաղրում ու ասում. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել+։ 32  Քրիստոսը՝ Իսրայելի Թագավորը, թող ցած իջնի տանջանքի ցցից, որ մենք տեսնենք ու հավատանք»+։ Նրա հետ միասին ցիցը հանվածներն էլ էին նախատում նրան+։ 33  Վեցերորդ ժամին* խավար իջավ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*+։ 34  Իններորդ ժամին Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց՝ «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»+։ 35  Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին այդ, ասացին. «Տեսե՛ք, Եղիային է կանչում»+։ 36  Մեկը վազեց, սպունգը թաթախեց թթված գինու մեջ ու եղեգի վրա դնելով՝ տվեց նրան, որ խմի+, ապա ասաց. «Թողե՛ք դրան։ Տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան ցած իջեցնելու»+։ 37  Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու շունչը տվեց+։ 38  Եվ սրբարանի վարագույրը+ վերից վար պատռվեց ու երկու մասի բաժանվեց+։ 39  Հարյուրապետը, որ նրա դիմաց կանգնած էր, տեսնելով պատահածը և թե ինչպես նա մահացավ, ասաց. «Իսկապես որ այս մարդը Աստծու Որդի էր»+։ 40  Այնտեղ կանայք էլ կային, որ հեռվից նայում էին+։ Նրանց մեջ էր Մարիամ Մագդաղենացին, ինչպես նաև Փոքր Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Սալոմեն+, 41  որոնք, ուղեկցում+ և ծառայում էին նրան, երբ նա Գալիլեայում էր։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որ նրա հետ միասին եկել էին Երուսաղեմ+։ 42  Երեկոն արդեն մոտենում էր, և պատրաստության օրն* էր, այսինքն՝ շաբաթին նախորդող օրը, 43  ուստի արիմաթեացի Հովսեփը, որը Խորհրդի* պատվարժան անդամ էր, և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը+, համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել ու նրանից խնդրեց Հիսուսի մարմինը+։ 44  Սակայն Պիղատոսը ուզեց իմանալ, թե արդյոք նա մահացել է, և կանչելով հարյուրապետին՝ հարցրեց այդ մասին։ 45  Եվ հարյուրապետից ստույգ տեղեկանալով՝ մարմինը Հովսեփին տվեց+։ 46  Նա էլ բարձրորակ կտավ գնեց և նրան ցցի վրայից իջեցնելով՝ կտավով փաթաթեց+ ու դրեց ժայռի մեջ փորված մի գերեզմանում+, ապա մի քար գլորեց գերեզմանի մուտքին+։ 47  Իսկ Մարիամ Մագդաղենացին և Հովսեսի մայր Մարիամը նայում էին այն տեղին, որտեղ նրան դրել էին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 27։32-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 20։3-ի ծնթ.։
Ավելի հին և վստահելի ձեռագրերում այս համարը բաց է թողնված։ Սակայն որոշ ձեռագրերում մտցված է հետևյալ համարը. «Եվ կատարվեց այն գրությունը, որն ասում է. «Եվ նա անօրենների հետ դասվեց»»։
Տե՛ս Մթ 27։45-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 27։45-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 27։62-ի ծնթ.։
Կամ՝ «Սինեդրիոնի»։