Մարկոս 2։1-28

2  Մի քանի օր հետո նա նորից եկավ Կափառնայում, և լուր տարածվեց, որ նա տանն է+։  Ուստի շատ մարդիկ հավաքվեցին, այնքան շատ, որ տեղ չկար, նույնիսկ դռան մոտ չկար, և նա սկսեց Աստծու խոսքը+ քարոզել նրանց։  Չորս հոգի եկան՝ բերելով մի անդամալույծի+։  Բայց ամբոխի պատճառով չկարողացան նրան Հիսուսի մոտ բերել, ուստի քանդեցին տանիքի այն մասը, որի տակ նա էր գտնվում, և անցք բացելով՝ անդամալույծին պատգարակի վրա պառկած իջեցրին+։  Նրանց հավատը+ տեսնելով՝ Հիսուսն ասաց անդամալույծին. «Զավա՛կս, քո մեղքերը ներված են»+։  Այնտեղ նստած դպիրներից մի քանիսը իրենց սրտերում խորհում էին+.  «Ինչո՞ւ է այս մարդը այսպես խոսում։ Նա հայհոյում է։ Աստծուց բացի ո՞վ կարող է մեղքեր ներել»+։  Բայց Հիսուսը անմիջապես հասկացավ, որ նրանք իրենց մեջ այդպես են խորհում, և ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտերում+։  Ո՞րն է ավելի հեշտ. անդամալույծին ասել՝ «քո մեղքերը ներված են», թե՞ ասել՝ «վեր կաց, վերցրու պատգարակդ ու քայլիր»+։ 10  Սակայն որպեսզի իմանաք, որ մարդու Որդին+ երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու+...– դիմելով անդամալույծին՝ ասաց,– 11  ասում եմ քեզ, վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ և տո՛ւն գնա»+։ 12  Եվ նա վեր կացավ, իսկույն վերցրեց իր պատգարակը ու բոլորի առաջ դուրս եկավ+, այնպես որ ամենքը ապշած մնացին ու փառավորեցին Աստծուն՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»+։ 13  Դարձյալ նա ծովեզերք դուրս եկավ։ Ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա սովորեցնում էր նրանց։ 14  Այնտեղից գնալիս նա տեսավ Ղևիին+՝ Ալփեոսի որդուն՝ մաքսատանը նստած, և ասաց նրան. «Իմ հետևո՛րդը դարձիր»+։ Նա էլ վեր կացավ ու գնաց նրա հետևից։ 15  Ավելի ուշ Հիսուսը նրա տանը թիկնել էր սեղանի շուրջ, և շատ հարկահավաքներ+ ու մեղավորներ էլ էին թիկնել Հիսուսի ու նրա աշակերտների հետ, որովհետև նրանցից շատերը սկսել էին հետևել նրան+։ 16  Բայց երբ փարիսեցիներից եղող դպիրները տեսան, որ նա ուտում է մեղավորների ու հարկահավաքների հետ, ասացին նրա աշակերտներին. «Նա հարկահավաքների ու մեղավորների հե՞տ է հաց ուտում»+։ 17  Լսելով դա՝ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին»+։ 18  Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները ծոմ էին պահում։ Ուստի նրա մոտ եկան ու հարցրին. «Ինչո՞ւ Հովհաննեսի և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»+։ 19  Հիսուսն էլ նրանց ասաց. «Մի՞թե փեսայի ընկերները պետք է ծոմ պահեն, քանի դեռ փեսան իրենց հետ է+։ Քանի դեռ փեսան իրենց հետ է, պետք չէ, որ նրանք ծոմ պահեն+։ 20  Սակայն օրեր կգան, երբ փեսան կվերցվի նրանցից, և այդ ժամանակ նրանք ծոմ կպահեն+։ 21  Ոչ ոք նոր կտորից* կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, այլապես կարկատանը կմտնի, այսինքն՝ նոր կտորը կմտնի ու հինը կպատռի, և պատռվածքը ավելի մեծ կլինի+։ 22  Եվ ոչ ոք նոր գինին չի լցնում հին տիկերի մեջ, այլապես գինին տիկերը կպատռի, և ինչպես գինին, այնպես էլ տիկերը կկորչեն+։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում»+։ 23  Մի շաբաթ օր Հիսուսը անցնում էր ցորենի արտերի միջով, և նրա աշակերտները ճանապարհին սկսեցին ցորենի հասկեր+ պոկել+։ 24  Ուստի փարիսեցիներն ասացին նրան. «Նայի՛ր, ինչո՞ւ են նրանք շաբաթ օրով անում այն, ինչը օրենքով անթույլատրելի է»+։ 25  Բայց նա ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը+, երբ նա և իր հետ եղող մարդիկ կարիքի մեջ հայտնվեցին և սովածացան+. 26  թե ինչպես նա Աստծու տուն մտավ (ինչպես որ գրված է ավագ քահանա Աբիաթարի+ մասին պատմության մեջ) և կերավ ընծայված հացերը+, որոնք, բացի քահանաներից, ոչ մեկին օրենքով չէր թույլատրվում ուտել+, ու իր հետ եղողներին էլ տվեց»+։ 27  Ապա ավելացրեց. «Շաբաթը մարդու համար առաջ եկավ+, և ոչ թե մարդը՝ շաբաթի+։ 28  Ուրեմն մարդու Որդին նաև շաբաթի Տերն է»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ «դեռ չլվացած, չմտած կտորից»։