Մարկոս 7։1-37

7  Փարիսեցիները և դպիրներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղեմից, հավաքվեցին նրա շուրջը+։  Նրանք տեսան, որ նրա աշակերտներից ոմանք պիղծ, այսինքն՝ անլվա ձեռքերով հաց են ուտում+։  Իսկ փարիսեցիները և բոլոր հրեաները չեն ուտում, մինչև որ նախապես իրենց ձեռքերը մինչև արմունկները չլվանան, քանի որ կառչած են նախնիների ավանդույթից,  և երբ շուկայից գալիս են, չեն ուտում, մինչև որ չմաքրվեն՝ իրենց վրա ջուր շաղ տալով։ Եվ ուրիշ շատ ավանդույթներ+ էլ կան, որոնցից նրանք կառչած են. օրինակ՝ գավաթների, սափորների ու պղնձե անոթների ընկղմումը ջրի մեջ+։  Ուստի այդ փարիսեցիներն ու դպիրները հարցրին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդույթի համաձայն չեն վարվում, այլ պիղծ ձեռքերով են հաց ուտում»+։  Նա էլ ասաց. «Եսայիան շատ տեղին մարգարեացավ ձեր՝ կեղծավորներիդ մասին, ինչպես որ գրված է+. «Այս ժողովուրդը իր շուրթերով է պատվում ինձ, բայց նրա սիրտը հեռացած է ինձանից+։  Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են»+։  Դուք Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդույթից եք կառչում»+։  Այնուհետև ասաց նրանց. «Լա՛վ եք արհամարհում Աստծու պատվիրանը+, որպեսզի ձեր ավանդույթը պահեք։ 10  Մովսեսն, օրինակ, ասաց՝ «պատվիր քո հորը և մորը»+ և «իր հորը կամ մորը չարախոսողը պիտի մեռնի»+։ 11  Իսկ դուք ասում եք՝ «եթե մարդ իր հորը կամ մորը ասում է՝ «ինչ որ ես ունեմ, որից դու կարող ես օգտվել, կորբան է+ (այսինքն՝ Աստծուն նվիրված ընծա+)»...», 12  և այլևս թույլ չեք տալիս նրան, որ իր հոր կամ մոր համար մի բան անի+. 13  այդպիսով Աստծու խոսքը+ անվավեր եք դարձնում ձեր ավանդույթով, որ փոխանցել եք ուրիշներին։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ+ էլ եք անում»։ 14  Ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Ինձ լսեք բոլորդ և հասկացեք իմ ասածների իմաստը+։ 15  Չկա մի բան, որ մարդու մեջ մտնելով՝ կարողանա պղծել նրան, այլ ինչ որ դուրս է գալիս մարդուց, այն է պղծում նրան»+։ 16  ....* 17  Ժողովրդից հեռանալով՝ նա տուն մտավ։ Նրա աշակերտները սկսեցին հարցնել նրան իր բերած օրինակի մասին+։ 18  Նա էլ ասաց նրանց. «Դո՞ւք էլ նրանց նման չեք հասկանում+։ Մի՞թե չգիտեք, որ ինչ որ մարդու մեջ է մտնում, չի կարող պղծել նրան, 19  քանի որ ոչ թե սիրտն է մտնում, այլ որովայնը, ապա դուրս է ելնում ու թափվում արտաքնոցը»+։ Այսպիսով՝ նա ամեն կերակուր մաքուր հայտարարեց+։ 20  Հետո ավելացրեց. «Ինչ որ դուրս է գալիս մարդու միջից, այն է պղծում նրան+, 21  որովհետև ներսից՝ մարդու սրտից+ են դուրս գալիս վնասակար մտքերը, որոնց էլ հետևում են պոռնկությունը+, գողությունը, սպանությունը+, 22  շնությունը, ուրիշի ունեցածը ցանկանալը+, չար գործերը, նենգությունը, անառակ վարքը+, նախանձոտ աչքերը, հայհոյանքը, գոռոզությունը, անխոհեմությունը։ 23  Այս բոլոր չար բաները ներսից են դուրս գալիս և պղծում են մարդուն»+։ 24  Այնտեղից նա վեր կացավ ու գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը+։ Նա մի տուն մտավ ու չէր ցանկանում, որ ինչ-​որ մեկը իմանար այդ մասին, սակայն չկարողացավ աննկատ մնալ+։ 25  Մի կին, որի աղջիկը անմաքուր ոգի ուներ, լսելով նրա մասին, անմիջապես եկավ ու նրա ոտքերն ընկավ+։ 26  Այդ կինը հույն էր և ապրում էր ասորափյունիկեցիների մեջ։ Նա խնդրում էր նրան, որ իր աղջկա միջից դևին հանի+։ 27  Բայց Հիսուսն ասաց. «Նախ երեխաները թող կշտանան, որովհետև ճիշտ չէ երեխաների հացը վերցնել+ և շնիկների առաջ գցել»+։ 28  Սակայն կինն ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շնիկներն էլ սեղանի տակ փոքր երեխաների փշրանքներից+ են ուտում»+։ 29  Նա էլ ասաց նրան. «Այդ խոսքիդ համար գնա՛. դևը դուրս եկավ աղջկադ միջից»+։ 30  Կինը տուն գնաց ու երեխային գտավ+ մահճակալի վրա պառկած. դևը դուրս էր եկել նրա միջից։ 31  Վերադառնալով Տյուրոսի կողմերից՝ նա Սիդոնի միջով գնաց դեպի Գալիլեայի ծովը՝ անցնելով Դեկապոլիսի կողմերով+։ 32  Այնտեղ նրա մոտ բերեցին խուլ և լեզվի արատ ունեցող մի մարդու և աղաչեցին, որ իր ձեռքը նրա վրա դնի+։ 33  Ամբոխից նրան մի կողմ տանելով՝ նա իր մատները դրեց այդ մարդու ականջների մեջ, հետո թքեց ու դիպավ նրա լեզվին+։ 34  Ապա դեպի երկինք նայելով+՝ խոր հոգոց հանեց+ ու ասաց՝ «եփփաթա՛», որ նշանակում է «բացվի՛ր»։ 35  Նրա լսողությունը բացվեց+, և լեզվի կապանքներն արձակվեցին, ու նա սկսեց պարզ խոսել։ 36  Հիսուսը մարդկանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն+, բայց ինչքան որ պատվիրում էր, այնքան ավելի շատ էին հռչակում+։ 37  Մարդիկ ապշում էին+ ու ասում. «Նա ամեն բան լավ է անում։ Նույնիսկ խուլերին է լսել տալիս և համրերին՝ խոսել»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։