Մարկոս 8։1-38

8  Այն օրերին, երբ դարձյալ շատ ժողովուրդ էր հավաքվել, և նրանք ուտելու ոչինչ չունեին, Հիսուսը կանչեց իր աշակերտներին ու ասաց+.  «Խղճում եմ+ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ոչինչ չունեն ուտելու։  Եթե նրանց քաղցած ուղարկեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, քանի որ նրանցից ոմանք հեռու տեղից են եկել»։  Բայց աշակերտներն ասացին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող է ինչ-​որ մեկը հաց գտնել ու կշտացնել այս ժողովրդին»+։  Նա հարցրեց նրանց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք պատասխանեցին՝ յոթ+։  Ապա պատվիրեց ժողովրդին գետնին նստել, վերցրեց յոթ հացը, շնորհակալություն հայտնեց+ Աստծուն, կոտրեց դրանք ու տվեց իր աշակերտներին, որ բաժանեն, նրանք էլ բաժանեցին ժողովրդին+։  Նրանք մի քանի փոքր ձկներ էլ ունեին։ Օրհնելուց հետո նա պատվիրեց, որ դրանք նույնպես բաժանեն+։  Ժողովուրդը կերավ ու կշտացավ, հետո վերցրին ավելացած կտորտանքները՝ յոթ լիքը կողով+։  Իսկ այնտեղ մոտ չորս հազար տղամարդ կար։ Հետո նա արձակեց նրանց+։ 10  Իր աշակերտների հետ նա շտապ նավակ նստեց ու եկավ Դալմանութայի կողմերը+։ 11  Ապա փարիսեցիները եկան ու սկսեցին վիճաբանել նրա հետ և փորձելու համար նրանից նշան էին ուզում երկնքից+։ 12  Նա էլ խոր հառաչեց+ ու ասաց. «Այս սերունդը ինչո՞ւ է նշան ուզում։ Ճշմարիտ ասում եմ. այս սերնդին ոչ մի նշան չի տրվի»+։ 13  Եվ թողնելով նրանց՝ նորից նավակը մտավ ու դիմացի ափը գնաց։ 14  Սակայն աշակերտները մոռացել էին իրենց հետ հաց վերցնել և նավակում իրենց մոտ, բացի մեկ հացից, ոչինչ չունեին+։ 15  Հիսուսը զգուշացրեց նրանց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից և Հերովդեսի թթխմորից»+։ 16  Նրանք էլ սկսեցին վիճել իրար հետ այն բանի համար, որ հաց չունեն+։ 17  Նկատելով դա՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք վիճում, թե հաց չունեք+։ Դուք դեռ չե՞ք հասկանում և ասածներիս իմաստը չե՞ք ըմբռնում։ Մի՞թե ձեր միտքը փակ է հասկանալու համար+։ 18  Աչքեր ունեք և չե՞ք տեսնում, ականջներ ունեք և չե՞ք լսում+։ Չե՞ք հիշում, 19  երբ հինգ հազարի համար այն հինգ հացերը+ կտրեցի, քանի՞ զամբյուղ լիքը կտորտանքներ վերցրիք»։ Նրանք էլ ասացին. «Տասներկու»+։ 20  «Իսկ երբ չորս հազարի համար այն յոթ հացերը կտրեցի, քանի՞ կողով լիքը կտորտանքներ վերցրիք»։ Նրանք պատասխանեցին. «Յոթ»+։ 21  Նա ասաց. «Եվ դեռ սրա իմաստը չե՞ք հասկանում»+։ 22  Նրանք եկան Բեթսայիդա։ Նրա մոտ մի կույր մարդու բերեցին և աղաչեցին, որ նրան դիպչի+։ 23  Նա էլ կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ և թքելով+ նրա աչքերին՝ ձեռքերը դրեց նրա վրա ու հարցրեց. «Որևէ բան տեսնո՞ւմ ես»։ 24  Մարդը վեր նայեց ու ասաց. «Մարդկանց եմ տեսնում. բաներ եմ տեսնում, որ ասես ծառեր լինեն, բայց քայլում են»։ 25  Ապա դարձյալ իր ձեռքերը դրեց այդ մարդու աչքերին, և մարդը պարզ տեսավ. նա առողջացավ և ամեն ինչ հստակ տեսնում էր։ 26  Հիսուսը նրան տուն ուղարկեց՝ ասելով. «Միայն թե գյուղ չմտնես»+։ 27  Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպոսի Կեսարիայի գյուղերը։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»+։ 28  Նրանք պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը+, մյուսները, թե՝ Եղիան+, իսկ ուրիշներն էլ ասում են, թե՝ մարգարեներից մեկը»+։ 29  Եվ նա հարցրեց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես»+։ 30  Նա էլ խստորեն պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի չասեն+։ 31  Նաև սկսեց սովորեցնել նրանց, որ մարդու Որդին շատ չարչարանքներ պետք է կրի և մերժվի երեցների, ավագ քահանաների ու դպիրների կողմից, պետք է սպանվի+ ու երեք օր հետո հարություն առնի+։ 32  Այդ մասին նա բացահայտորեն էր խոսում։ Բայց Պետրոսը նրան մի կողմ տարավ ու սկսեց սաստել+։ 33  Նա էլ շրջվեց, նայեց իր աշակերտներին ու Պետրոսին սաստելով՝ ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց»+։ 34  Հիսուսը ժողովրդին և իր աշակերտներին իր մոտ կանչեց ու ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի+։ 35  Ով ուզում է փրկել իր հոգին*, կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար և բարի լուրի համար, կփրկի այն+։ 36  Եվ իրոք, ի՞նչ օգուտ է մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց+։ 37  Կամ ի՞նչ կտա մարդը իր հոգու դիմաց+։ 38  Ով այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ ամաչի ասել, որ իմ աշակերտն է, և ամաչի իմ խոսքերը դավանել, մարդու Որդին էլ կամաչի+ ասել, որ նա իր աշակերտն է, երբ սուրբ հրեշտակների հետ գա իր Հոր փառքով»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «կյանքը»։ Տե՛ս հավելված 10։