Մարկոս 9։1-50

9  Ապա նրանց ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն Աստծու թագավորությունը զորությամբ եկած»+։  Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ տարավ։ Նա այլակերպվեց նրանց առաջ+,  և նրա վերնազգեստը փայլուն դարձավ, այնքան սպիտակ, որ երկրի վրա ոչ մի լվացարար չի կարող այդպես սպիտակեցնել+։  Նաև երևացին Եղիան ու Մովսեսը, և նրանք խոսում էին Հիսուսի հետ+։  Ուստի Պետրոսն ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Թույլ տուր երեք վրան կանգնեցնենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ Եղիայի»+։  Իրականում նա չգիտեր, թե ինչ ասեր, որովհետև շատ էին վախեցել։  Հանկարծ մի ամպ հայտնվեց ու ծածկեց նրանց, և ամպի միջից մի ձայն+ լսվեց. «Սա՛ է իմ սիրելի Որդին+, նրա՛ն լսեք»+։  Իրենց շուրջը նայելով՝ նրանք, Հիսուսից բացի, ուրիշ ոչ մեկի չտեսան իրենց հետ+։  Երբ իջնում էին լեռան վրայից, նա կարգադրեց նրանց, որ իրենց տեսածը ոչ մեկի չպատմեն+, մինչև որ մարդու Որդին հարություն առնի+։ 10  Նրանք պահեցին այդ խոսքը, սակայն իրար մեջ քննարկում էին, թե ինչ է նշանակում հարություն առնելը։ 11  Եվ սկսեցին հարցնել նրան. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե նախ Եղիան+ պիտի գա»+։ 12  Նա էլ ասաց. «Անշուշտ նախ Եղիան պիտի գա ու ամեն բան պիտի վերականգնի+, սակայն ինչո՞ւ է մարդու Որդու մասին գրված, թե նա շատ չարչարանքների պիտի ենթարկվի+ ու անարգական վերաբերմունքի արժանանա+։ 13  Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան+ եկել է, և նրա հետ վարվեցին իրենց ուզածի պես, ինչպես և գրված է նրա մասին»+։ 14  Երբ նրանք եկան մյուս աշակերտների մոտ, տեսան նրանց շուրջը հավաքված մի մեծ բազմություն, նաև դպիրների, որոնք վիճում էին նրանց հետ+։ 15  Հենց որ ժողովուրդը տեսավ նրան, զարմացավ ու վազելով նրան ընդառաջ՝ սկսեց ողջունել նրան։ 16  Նա հարցրեց նրանց. «Ինչի՞ մասին եք վիճում նրանց հետ»։ 17  Բազմության միջից մեկը պատասխանեց. «Ուսուցի՛չ, իմ որդուն քեզ մոտ բերեցի, որովհետև համր ոգի ունի+, 18  և որտեղ որ բռնում է նրան, գետին է զարկում, և նրա բերանը փրփրում է, ու նա ատամները կրճտացնում է և ուժասպառ է լինում։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան»+։ 19  Նա էլ ասաց նրանց. «Ո՜վ անհավատ սերունդ+, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ։ Մինչև ե՞րբ պիտի ձեզ հանդուրժեմ։ Ինձ մոտ բերեք նրան»+։ 20  Եվ տղային բերեցին նրա մոտ։ Հիսուսին տեսնելով՝ ոգին իսկույն ցնցեց երեխային, և երեխան, գետին ընկնելով, թավալվում էր, ու բերանից փրփուր էր դուրս գալիս+։ 21  Նա հարցրեց տղայի հորը. «Որքա՞ն ժամանակ է, որ այս բանը նրա հետ տեղի է ունենում»։ Նա էլ ասաց. «Մանկությունից։ 22  Շատ անգամ ոգին գցել է նրան կրակի ու ջրի մեջ, որ սպանի+։ Բայց եթե կարող ես որևէ բան անել, խղճա՛ մեզ և օգնի՛ր»։ 23  Հիսուսն ասաց. «Ասացիր՝ «եթե կարող ես». հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»+։ 24  Երեխայի հայրը իսկույն բացականչեց. «Հավատում եմ։ Օգնի՛ր ինձ, եթե ինչ-​որ տեղ հավատի պակաս ունեմ»+։ 25  Նկատելով, որ մարդկանց բազմությունը վազելով իրենց կողմն է գալիս՝ Հիսուսը սաստեց+ անմաքուր ոգուն ու ասաց. «Հա՛մր ու խո՛ւլ ոգի, հրամայո՛ւմ եմ քեզ, դո՛ւրս եկ նրանից և այլևս չմտնե՛ս նրա մեջ»։ 26  Ճչալով և տղային ուժգին ցնցելով՝ ոգին դուրս եկավ+. իսկ տղան մեռելի պես եղավ, այնպես, որ մարդկանց մեծ մասն ասում էր՝ մեռավ։ 27  Բայց Հիսուսը, բռնելով նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա վեր կացավ+։ 28  Երբ Հիսուսը տուն մտավ, աշակերտները առանձին հարցրին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»+։ 29  Նա ասաց. «Այս տեսակ ոգին ուրիշ բանով չի կարող դուրս գալ, եթե ոչ աղոթքով»+։ 30  Այնտեղից հեռանալով՝ նրանք անցան Գալիլեայի միջով, սակայն նա չէր ուզում, որ որևէ մեկն իմանա այդ մասին, 31  որովհետև իր աշակերտներին սովորեցնում էր և ասում. «Մարդու Որդին պետք է մարդկանց ձեռքը մատնվի, և նրանք կսպանեն նրան+։ Թեպետ նա կսպանվի, բայց երեք օր հետո հարություն կառնի»+։ 32  Սակայն նրանք չէին հասկանում նրա ասածները և վախենում էին հարցնելուց+։ 33  Հետո նրանք եկան Կափառնայում։ Երբ նա տանն էր, նրանց հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում ճանապարհին»+։ 34  Նրանք լուռ մնացին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է ավելի մեծ+։ 35  Նա էլ նստեց ու իր մոտ կանչելով տասներկու առաքյալներին՝ ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, նա բոլորից վերջինը և բոլորի սպասավորը պիտի լինի»+։ 36  Ապա վերցրեց մի փոքր երեխայի, կանգնեցրեց նրանց մեջտեղը և նրան գրկելով՝ ասաց+. 37  «Ով որ այսպիսի երեխաներից մեկին ընդունի իմ անունով, ինձ ընդունած կլինի։ Եվ ով որ ինձ ընդունի, ոչ միայն ինձ ընդունած կլինի, այլև ինձ ուղարկողին»+։ 38  Հովհաննեսն ասաց նրան. «Ուսուցի՛չ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և փորձեցինք արգելել նրան+, որովհետև նա մեզ հետ չի շրջում»+։ 39  Բայց Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի և անմիջապես հետո չարախոսի ինձ+, 40  որովհետև նա, ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է+։ 41  Ով ձեզ մի բաժակ+ խմելու ջուր տա այն բանի համար, որ դուք Քրիստոսի հետևորդներն եք+, ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր վարձը չի կորցնի։ 42  Բայց ով գայթակղեցնի ինձ հավատացող այս փոքրերից մեկին, նրա համար ավելի լավ կլինի, որ նրա վզին մի աղացքար* կապվի, և նա ծովը գցվի+։ 43  Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն։ Ավելի լավ է, որ խեղանդամ մտնես կյանք, քան թե երկու ձեռքով գնաս գեհեն*՝ չմարող կրակի մեջ+։ 44  ....* 45  Եթե քո ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն։ Ավելի լավ է, որ կաղ մտնես կյանքը+, քան թե երկու ոտքով գցվես գեհենը+։ 46  ....* 47  Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, դեն գցիր այն+։ Ավելի լավ է, որ մեկ աչքով մտնես Աստծու թագավորություն, քան թե երկու աչքով գցվես գեհենը+, 48  որտեղ որդը չի մեռնում, և կրակը չի մարում+։ 49  Ամեն մարդ կրակով պետք է աղվի+։ 50  Աղը լավ բան է, բայց եթե այն կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը+։ Աղ ունեցեք+ ձեր մեջ և իրար միջև խաղաղություն պահպանեք»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 18։6-ի ծնթ.։
Տե՛ս հավելված 12։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 17։21-ի ծնթ.։