Միքիա 3։1-12

3  Ես ասացի. «Լսեցե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի գլխավորներ ու Իսրայելի տան իշխաններ+։ Չէ՞ որ դո՛ւք պետք է իմանաք, թե ինչ է արդարությունը+։  Ո՛վ բարին ատողներ+ ու չարը սիրողներ+, որ մաշկում եք մարդկանց և պոկում եք միսը նրանց ոսկորներից+։  Դուք ուտում եք իմ ժողովրդի միսը+, քերթում եք նրա կաշին, փշրում եք ոսկորները, կոտրում եք դրանք, ինչպես ոսկորներն են կոտրում կաթսայի մեջ եփելու համար, և ինչպես միսը՝ պուտուկի մեջ եփելու համար+։  Այդ ժամանակ նրանք օգնության կկանչեն Եհովային, բայց նա չի պատասխանի+։ Ի պատասխան նրանց չար գործերի+՝ նա կծածկի իր երեսը նրանցից այդ ժամանակ+։  Այսպես է ասում Եհովան մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին+, կծում են իրենց ատամներով+ ու գոռում՝ խաղաղությո՜ւն+, և որոնք պատերազմ են հայտարարում* նրանց դեմ, ովքեր նրանց բերանը ոչինչ չեն դնում+։  «Դրա համար ձեզ մոտ գիշեր կլինի+, որ տեսիլք չտեսնեք+, խավար կլինի, որ գուշակություն չանեք, արևը մայր կմտնի մարգարեների վրա, և օրը կմթնի նրանց վրա+։  Տեսանողները+ կամաչեն+, գուշակները+ կհիասթափվեն։ Նրանք բոլորը ստիպված կլինեն ծածկել իրենց բերանը*+, քանի որ Աստծուց պատասխան չկա»»+։  Իսկ ես Եհովայի ոգու շնորհիվ լցված եմ զորությամբ, արդարությամբ ու քաջությամբ+, որպեսզի Հակոբին պատմեմ իր ապստամբության և Իսրայելին՝ իր մեղքի մասին+։  Լսեցե՛ք սա, խնդրեմ, ո՛վ Հակոբի տան գլխավորներ ու Իսրայելի տան իշխաններ+, դուք, որ գարշում եք արդարությունից և ծռում եք այն ամենը, ինչ ուղիղ է+, 10  Սիոնը արյունով եք շինում և Երուսաղեմը՝ անարդարությամբ+։ 11  Նրա գլխավորները կաշառքով են դատում+, նրա քահանաները վարձով են սովորեցնում+, նրա մարգարեները փողով են գուշակություն անում+, բայց միևնույն ժամանակ հույս են դնում Եհովայի վրա՝ ասելով. «Չէ՞ որ Եհովան մեր մեջ է+, մեզ վրա ոչ մի աղետ չի գա»+։ 12  Ուստի ձեր պատճառով Սիոնը արտի պես պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտ պիտի դառնա+, իսկ Աստծու տան սարը անտառապատ բարձունքի պես պիտի լինի։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սրբացնում»։
Կամ՝ «բեղերը»։