Նեեմիա 10։1-39
10 Կնիքով+ հաստատողներն էին՝
Թարսաթա+ Նեեմիան+՝ Աքալիայի+ որդին,
Սեդեկիան,
2 Սարայիան+, Ազարիան, Երեմիան,
3 Փասուրը, Ամարիան, Մելքիան,
4 Քետտուսը, Սաբանիան, Մալուքը,
5 Հարիմը+, Մերամոթը, Աբդիան,
6 Դանիելը+, Կինեթոնը, Բարուքը,
7 Մեսուլամը, Աբիան, Միամինը,
8 Մաազիան, Բիլգան և Սեմայիան. սրանք քահանաներն էին։
9 Ղևտացիները. Ազանիայի որդի Հեսուան+, Ենադադի+ որդիներից՝ Բանուին, Կադմիելը,
10 նրանց եղբայրներ Սաբանիան+, Օդիան, Կոլիտան, Փալայիան, Հանանը,
11 Միքան, Րոոբը, Ասաբիան,
12 Զաքուրը, Սարաբիան+, Սաբանիան,
13 Օդիան, Բանին և Բենինուն։
14 Ժողովրդի գլուխները. Փարոսը, Փաաթ-Մովաբը+, Էլամը, Զաթուն, Բանին,
15 Բունին, Ազգադը, Բեբային,
16 Ադոնիան*, Բագուեն, Ադինը,
17 Ատերը, Եզեկիան, Ազուրը,
18 Օդիան, Հասումը, Բեսեեն,
19 Արիֆը*, Անաթոթը, Նոբան,
20 Մագփիասը, Մեսուլամը, Եզիրը,
21 Մասիզեբելը, Սադոկը, Հադուան,
22 Փալատիան, Հանանը, Անայիան,
23 Օսեան, Հանանիան, Ասուբը,
24 Ալոեսը, Պիլան, Սոբեկը,
25 Ռեումը, Ասաբանան, Մաասիան,
26 Աքիան, Հանանը, Անանը,
27 Մալուքը, Հարիմն ու Բաանահը։
28 Մնացած ժողովուրդը, այսինքն՝ քահանաները+, ղևտացիները+, դռնապանները+, երգիչները+, նաթանայիմները+ և բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ Աստծու օրենքը+ պահելու համար առանձնացել էին երկրների ժողովուրդներից+, նաև նրանց կանայք, որդիներն ու աղջիկները՝ բոլոր նրանք, ովքեր գիտելիք ու հասկացողություն ունեին+,
29 միացան իրենց անվանի+ եղբայրներին+ և անեծք+ պարունակող երդում արեցին+, որ կքայլեն ճշմարիտ Աստծու օրենքով, որը տրվել էր ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի ձեռքով+, և որ կպահեն+ ու կկատարեն մեր Տեր Եհովայի բոլոր պատվիրանները+, դատավճիռներն ու կանոնները+։
30 Մենք երդվեցինք, որ մեր աղջիկներին կնության չենք տա երկրի ժողովուրդներին և նրանց աղջիկներին կնության չենք առնի մեր որդիների համար+։
31 Եվ երբ երկրի ժողովուրդները+ շաբաթ օրը ապրանքներ ու ամեն տեսակ հացահատիկ բերեն վաճառելու, մենք ոչինչ չենք վերցնի նրանցից շաբաթ օրը+ կամ մեկ այլ սուրբ օր+ և յոթերորդ տարում կթողնենք+, որ հողը հանգստանա ու կներենք բոլոր պարտքերը+։
32 Բացի դրանից, յուրաքանչյուրս մեզ վրա պարտավորություն վերցրինք ամեն տարի սիկղի մեկ երրորդ մասը տալ մեր Աստծու տան ծառայության համար+,
33 նաև շաբաթների+ և նորալուսինների+ ժամանակ մատուցվող ընծայված հացերի+, մշտական հացի ընծայի+ ու մշտական ողջակեզի, նշանակված տոների+, սուրբ բաների+ և մեղքի ընծաների համար+, որպեսզի Իսրայելի ու մեր Աստծու տան բոլոր աշխատանքների համար քավություն արվի+։
34 Մենք վիճակ գցեցինք+՝ որոշելու, թե ամեն տարի նշանակված ժամանակին քահանաների, ղևտացիների ու ժողովրդի ո՛ր ազգատոհմը ե՛րբ պետք է փայտի+ պաշար բերի մեր Աստծու տուն, որպեսզի օրենքում գրվածի համաձայն+՝ դրանք այրեն մեր Աստված Եհովայի զոհասեղանի վրա+։
35 Նաև երդվեցինք, որ ամեն տարի Եհովայի տուն կբերենք մեր երկրի առաջին հասած պտուղները+, ամեն տեսակ ծառերի բոլոր առաջին հասած պտուղները+
36 և օրենքում գրվածի համաձայն+՝ մեր Աստծու տուն կբերենք մեր որդիների և ընտանի կենդանիների առաջնեկներին+, նաև մեր խոշոր ու մանր անասունների առաջնեկներին+ և կտանք մեր Աստծու տանը ծառայող քահանաներին+։
37 Նաև խոշոր աղացած առաջին ալյուրը+, մեր նվիրաբերությունները+, ամեն տեսակ ծառերի պտուղները+, նոր գինին+, յուղը+, կբերենք մեր Աստծու տան ճաշասրահներ+ ու կտանք քահանաներին, իսկ ղևտացիներին կտանք մեր հողի արդյունքի տասներորդ մասը*+, քանի որ երկրագործությամբ զբաղվող մեր բոլոր քաղաքներում տասներորդ մասը ղևտացիներն են ստանում։
38 Երբ ղևտացիները ստանան տասներորդ մասը, քահանան՝ Ահարոնի որդին, պետք է նրանց հետ լինի։ Ղևտացիներն էլ իրենց ստացած տասներորդ մասի տասներորդ մասը պետք է բերեն մեր Աստծու տուն+՝ պահեստատան ճաշասրահներ+։
39 Իսրայելի որդիներն ու ղևտացիների որդիները հացահատիկի, նոր գինու+, յուղի նվիրաբերությունները+ պետք է բերեն ճաշասրահներ, որտեղ գտնվում են սրբարանի պատկանելիքները, ծառայություն անող քահանաները+, դռնապաններն+ ու երգիչները+։ Եվ մենք չպետք է անուշադրության մատնենք մեր Աստծու տունը+։