Ողբ 1։1-22

א[Ա՛լեֆ] 1  Ինչպե՜ս է միայնակ նստել նա+՝ նախկինում մարդկանցով լի քաղաքը+։ Ինչպե՜ս է ազգերի մեջ բազմամարդը+ որբևայրու պես դարձել+։ Ինչպե՜ս է գավառներում իշխանուհի եղողը հարկադիր աշխատող դարձել+։ ב[Բեթ]   Գիշերը նա անդադար լաց է լինում+, և նրա արցունքներն այտերի վրա են+։ Բոլոր իրեն սիրողների մեջ նա մի մխիթարող չունի+։ Նրա բոլոր ընկերները իրեն դավաճանեցին+, նրա թշնամիները դարձան+։ ג[Գի՛մել]   Տառապանքի և ուժից վեր ստրկական աշխատանքի+ պատճառով Հուդան գերության գնաց+, Ազգերի մեջ բնակվեց+, իր համար հանգստություն չգտավ։ Բոլոր իրեն հալածողները նեղությունների ժամանակ իր վրա հասան+։ ד[Դա՛լեթ]   Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև տոնին եկողներ չկան+։ Նրա բոլոր դարպասներն ամայացել են+, քահանաները հառաչում են+։ Նրա կույսերը վշտահար են, և ինքն էլ դառնացած է+։ ה[Հե]   Նրա ոսոխները գլխավորներ եղան+, նրա թշնամիներն անհոգ են+, Որովհետև Եհովան ինքը վիշտ բերեց նրան՝ նրա բազմաթիվ հանցանքների համար+։ Նրա երեխաները ոսոխի առաջից գերի գնացին+։ ו[Վավ]   Սիոնի դուստրը կորցնում է իր ամբողջ շքեղությունը+։ Նրա իշխանները նման են եղջերուների, որոնք արոտավայր չեն գտնում+, Ուժասպառ եղած՝ նրանք գնում են հալածողի առջևից+։ ז[Զային]   Երբ նեղությունը եկավ, և մարդիկ զրկվեցին տներից, Երուսաղեմը հիշեց Այն ամենը, ինչը հին օրերից ի վեր ցանկալի էր իրեն+։ Երբ նրա ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ, և նա օգնական չուներ+, Այդ ժամանակ թշնամիները տեսան նրան և ծիծաղեցին նրա խորտակման վրա+։ ח[Խեթ]   Երուսաղեմը ծանր մեղք գործեց+, ահա թե ինչու նա նողկալի դարձավ+։ Բոլոր նրան պատվողները նրա հետ վարվում են ինչպես ոչնչության հետ+, քանի որ տեսան նրա մերկությունը+։ Նա ինքն էլ հառաչում է+ ու շրջվում։ ט[Տեթ]   Նրա անմաքրությունը իր քղանցքների մեջ է+։ Նա չհիշեց իր ապագայի մասին+, Ծայրաստիճան նվաստացած է։ Ոչ ոք չի մխիթարում նրան+։ Ո՜վ Եհովա, տե՛ս իմ տառապանքները+, թշնամին մեծամտացել է+։ י[Յոդ] 10  Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի բաներին+, Նա տեսավ ժողովուրդների, որոնք իր սրբարանը+ մտան, Այն դեպքում, երբ դու արգելեցիր նրանց քո ժողովը մտնել։ כ[Քաֆ] 11  Նրա ողջ ժողովուրդը հառաչում է, հաց է փնտրում+։ Իրենց ցանկալի բաները նրանք ուտելիքի դիմաց տվեցին, որ ուժովացնեն իրենց հոգին+։ Նայի՛ր, Եհո՛վա, և տե՛ս իմ ստորացումը+։ ל[Լա՛մեդ] 12  Մի՞թե ձեր հոգը չէ, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք ու տեսե՛ք+. Արդյոք կա՞ մի ցավ իմ ցավի նման, որ ինձ վրա է եկել+, Որով Եհովան ինձ վիշտ պատճառեց իր բորբոքված բարկության օրը+։ מ[Մեմ] 13  Բարձունքից նա կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ+, և նրանցից ամեն մեկին հպատակեցնում է։ Ցանց տարածեց իմ ոտքերին+ և ինձ ետ դարձրեց։ Նա ամայացրեց ինձ։ Ողջ օրը ես հիվանդ եմ+։ נ[Նուն] 14  Նա ուշադրությամբ հետևում էր իմ հանցանքներին+։ Նրա ձեռքում դրանք իրար են միահյուսվում։ Դրանք պարանոցիս վրա են ընկել+։ Ուժս երերում է։ Եհովան ինձ նրանց ձեռքն է մատնել, որոնց դեմ ես չեմ կարող կանգնել+։ ס[Սա՛մեխ] 15  Եհովան իմ միջից դեն նետեց իմ բոլոր զորավորներին+, Իմ դեմ ժողով կանչեց, որ կոտորի իմ երիտասարդներին+։ Եհովան խաղող է ճզմում Հուդայի կույս աղջկա+ հնձանում+։ ע[Ային] 16  Այս բաների համար ես լաց եմ լինում+։ Աչքերիցս, աչքերիցս ջրեր են հոսում+։ Հեռացել է ինձանից մխիթարողը, հոգուս թարմություն տվողը։ Որդիներս բնաջինջ եղան+, որովհետև թշնամին մեծամտացել է+։ פ[Փե] 17  Սիոնը տարածում է իր ձեռքերը+։ Ոչ ոք չի մխիթարում նրան+։ Եհովան Հակոբի համար պատվեր տվեց նրա շուրջը եղող բոլոր թշնամիներին+։ Երուսաղեմը նողկալի բան է դարձել նրանց մեջ+։ צ[Ցա՛դե] 18  Արդար է Եհովան+, որովհետև ես նրա պատվերների դեմ ապստամբեցի+։ Լսեցե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ ցավը։ Իմ կույսերն ու երիտասարդները գերի գնացին+։ ק[Կոֆ] 19  Ես կանչեցի իմ սիրեկաններին+, բայց նրանք ինձ խաբեցին։ Իմ քահանաներն ու ծերերը* վախճանվեցին քաղաքում+, Երբ ուտելու բան էին փնտրում իրենց հոգիները ուժովացնելու համար+։ ר[Ռեշ] 20  Տե՛ս, Եհո՛վա, ես սաստիկ նեղության մեջ եմ։ Աղիքներս գալարվում են+։ Սիրտս տակնուվրա է լինում իմ ներսում+, որովհետև ես ապստամբել եմ+։ Դրսում սուրը անզավակ է դարձնում+։ Տանը նույնպես մահ կա+։ ש[Շին] 21  Մարդիկ լսում են, թե ինչպես եմ հառաչում+, բայց ինձ մխիթարող չունեմ+։ Իմ բոլոր թշնամիները լսեցին ինձ վրա եկած աղետի մասին+ և ուրախացան, որ դու ես արել+։ Դու անշուշտ կբերես քո հռչակած օրը+, որ նրանք էլ դառնան ինձ պես+։ ת[Թավ] 22  Նրանց բոլոր չարությունները թող քո առջև գան։ Նրանց հետ խստությամբ վարվիր+, Ինչպիսի խստությամբ որ ինձ հետ վարվեցիր իմ բոլոր հանցանքների պատճառով+։ Հառաչանքիս վերջ չկա+, և սիրտս ցավում է+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «երեցները»։