Ողբ 3։1-66

א[Ա՛լեֆ] 3  Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսավ+ նրա ցասման գավազանով։   Ինձ էր, որ նա տարավ ու ման տվեց խավարի մեջ և ոչ թե լույսի+։   Ամբողջ օրը իր ձեռքը իմ դեմ է դարձնում+։ ב[Բեթ]   Մարմինս ու մաշկս մաշեցրեց+, ոսկորներս կոտրեց+։   Իմ դեմ պատնեշ շինեց, թունավոր խոտով+ ու նեղություններով ինձ շրջապատեց+։   Մութ տեղերում+ ինձ նստեցրեց ինչպես վաղուց մեռածի+։ ג[Գի՛մել]   Ասես քարե պարսպով նա ինձ պատեց, որ ես դուրս չգամ+։ Ծանրացրեց պղնձե ոտնաշղթաներս+։   Երբ ես օգնության համար կանչում եմ ու աղաղակում, նա արգելք է դնում իմ աղոթքին+։   Իմ ճանապարհները նա տաշած քարերով շրջափակեց+։ Իմ շավիղները ծռեց+։ ד[Դա՛լեթ] 10  Ինձ համար նա դարանակալ արջի պես է+, թաքնված առյուծի պես+։ 11  Նա խառնեց իմ ճանապարհները և ինձ անգործության մատնեց։ Նա ամայացրեց ինձ+։ 12  Իր աղեղը լարել է+ և նետի համար ինձ թիրախ է դարձնում+։ ה[Հե] 13  Իր կապարճի որդիներին նա երիկամներիս մեջ մխրճեց+։ 14  Իմ հակառակորդների համար ես ծաղրի առարկա եղա+, ողջ օրը նրանց երգի նյութը դարձա+։ 15  Նա ինձ դառնություններով կշտացրեց+, օշինդրով ինձ հագեցրեց+։ ו[Վավ] 16  Ատամներս խճով կոտրատում է+, ստիպեց ինձ մոխրի մեջ թավալվել+։ 17  Դու մերժում ես, այնպես որ խաղաղություն չկա իմ հոգու համար։ Հիշողությանս մեջ ոչ մի լավ բան չի մնացել+։ 18  Ես կրկնում եմ. «Կորավ իմ փառքը, և իմ ակնկալությունը՝ Եհովայից»+։ ז[Զային] 19  Հիշիր իմ տառապանքն ու իմ տնանկ վիճակը+, օշինդրը և թունավոր խոտը+։ 20  Քո հոգին անպատճառ կհիշի և կխոնարհվի ինձ վրա+։ 21  Սրտիս մեջ սա կպահեմ+։ Դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ+։ ח[Խեթ] 22  Եհովայի սիրառատ բարության*+ շնորհիվ մենք չվերջացանք+, որովհետև անսպառ է նրա ողորմությունը+։ 23  Ամեն առավոտ այն նորանում է+։ Մեծ է քո հավատարմությունը+։ 24  «Եհովան է իմ բաժինը+,– ասում է իմ հոգին։– Դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ նրան»+։ ט[Տեթ] 25  Բարի է Եհովան նրա հանդեպ, ով իր հույսը նրա վրա է դնում+, այն հոգու հանդեպ, ով նրան է փնտրում+։ 26  Լավ է, որ մարդը լռությամբ+ սպասի+ Եհովայից եկող փրկությանը+։ 27  Լավ է, որ մարդը իր երիտասարդության տարիներին լուծը կրի+։ י[Յոդ] 28  Թող նա առանձին նստի ու լուռ մնա+, որովհետև Աստված բեռ դրեց նրա վրա+։ 29  Թող իր բերանը հողի մեջ դնի+։ Թերևս դեռ հույս կա+։ 30  Թող իր այտը իրեն զարկողին տա+, թող նախատինքով կշտանա+։ כ[Քաֆ] 31  Եհովան չի մերժելու անվերջ+։ 32  Թեպետ նա վիշտ պատճառեց+, սակայն անպայման ողորմություն ցույց կտա իր մեծ սիրառատ բարությամբ+, 33  Քանի որ իր սրտի ցանկությամբ չէ, որ մարդկանց որդիներին վիշտ ու նեղություն է բերում+։ ל[Լա՛մեդ] 34  Երբ երկրի բոլոր գերիներին+ ոտքերի տակ ճզմում են+, 35  Երբ Բարձրյալի երեսի առջև մարդու դատը ծռում են+, 36  Եվ երբ մարդուն իր դատի մեջ խաբում են, Եհովան հավանություն չի տալիս+։ מ[Մեմ] 37  Ո՞վ է նա, որ մի բան ասի, և կատարվի, եթե Եհովան չի պատվիրել, որ դա լինի+։ 38  Բարձրյալի բերանից բարիքի հետ մեկտեղ չարիք դուրս չի գալիս+։ 39  Ինչպե՞ս կարող է ապրող մարդը տրտնջալ+, մարդը, որն իր իսկ մեղքի համար է տառապում+։ נ[Նուն] 40  Եկեք ստուգենք մեր ճանապարհները, քննենք դրանք+ ու վերադառնանք Եհովայի մոտ+։ 41  Մեր սիրտն ու ձեռքերը դեպի Աստված, դեպի երկինք բարձրացնենք+. 42  «Մենք մեղք գործեցինք ու ապստամբեցինք+, և դու չներեցիր+։ ס[Սա՛մեխ] 43  Դու բարկությամբ փակեցիր քեզ մոտենալու ճանապարհը+ և հետապնդում ես մեզ+։ Դու սպանեցիր ու չխնայեցիր+։ 44  Դու ծածկեցիր քեզ ամպերով+, որ այնտեղով աղոթք չանցնի+։ 45  Մեզ աղբ ու թափթփուկ ես դարձնում ժողովուրդների մեջ»+։ פ[Փե] 46  Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանն են բացել մեր դեմ+։ 47  Սարսափ և վիհ հասավ մեզ վրա+, ամայացում ու կոտորած+։ 48  Աչքիցս ջրի վտակներ են հոսում իմ ժողովրդի դստեր կոտրվածքի համար+։ ע[Ային] 49  Աչքս արտասուք է թափում, հանգիստ չի առնում և չի դադարում+, 50  Մինչև որ Եհովան ցած նայի ու տեսնի երկնքից+։ 51  Աչքս տանջում է իմ հոգին+՝ տեսնելով իմ քաղաքի բոլոր դուստրերին+։ צ[Ցա՛դե] 52  Իմ թշնամիներն առանց պատճառի+ ջանացին որսալ ինձ, ասես մի թռչնի+։ 53  Կյանքիս վերջ տվին գուբի մեջ+ և վրաս քարեր գցեցին։ 54  Ջրերը գլխիցս վեր բարձրացան+։ Ես ասացի՝ կմեռնեմ+։ ק[Կոֆ] 55  Ամենախոր գուբի միջից քո անունը կանչեցի, ո՛վ Եհովա+։ 56  Լսի՛ր իմ ձայնը+։ Մի՛ փակիր ականջդ, երբ թեթևացում եմ խնդրում և օգնության կանչում+։ 57  Այն օրը, երբ կանչեցի քեզ, դու մոտեցար+։ Դու ասացիր՝ մի՛ վախեցիր+։ ר[Ռեշ] 58  Դու պաշտպանեցիր իմ հոգու դատը, ո՛վ Եհովա+, փրկագնեցիր իմ կյանքը+։ 59  Ո՛վ Եհովա, դու տեսար ինձ պատճառած չարիքը+։ Վարի՛ր իմ դատը+։ 60  Դու տեսար նրանց վրեժխնդրությունը և իմ դեմ ունեցած նրանց բոլոր դիտավորությունները+։ ש[Սին] կամ [Շին] 61  Լսեցիր նրանց նախատինքը, ո՛վ Եհովա, իմ դեմ ունեցած նրանց բոլոր դիտավորությունները+, 62  Իմ դեմ ելնողների շուրթերի խոսքերը+ և ողջ օրը իմ դեմ ուղղված նրանց փսփսոցը+։ 63  Նայիր, թե ինչպես են նրանք նստում ու վեր կենում+։ Ես նրանց երգի նյութն եմ դարձել+։ ת[Թավ] 64  Դու կհատուցես նրանց, ո՛վ Եհովա, իրենց ձեռքի գործերի համեմատ+։ 65  Դու սրտի հանդգնություն կտաս նրանց+, քո անեծքը կտաս+։ 66  Դու, Եհո՛վա, բարկությամբ կհետապնդես նրանց ու բնաջինջ կանես+ քո երկնքի տակից+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «նվիրված սիրո»։