Ողբ 4։1-22

א[Ալեֆ] 4  Ինչպե՜ս է խամրել փայլող ոսկին, ընտիր ոսկին+։ Սուրբ քարերը*+ թափված են բոլոր փողոցների անկյուններում+։ ב[Բեթ]   Սիոնի պատվական որդիները+, որոնք մի ժամանակ զտված ոսկու պես թանկարժեք էին, Ինչպե՜ս համարվեցին իբրև կավե սափորներ՝ բրուտի ձեռքի գործեր+։ ג[Գի՛մել]   Շնագայլերն անգամ դեմ են տալիս ստինքներն ու կերակրում իրենց ձագերին։ Իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամների պես+ անողորմ է դարձել+։ ד[Դա՛լեթ]   Ծարավից կաթնակերի լեզուն քիմքին է կպել+։ Երեխաները հաց են խնդրում+, բայց տվող չկա+։ ה[Հե]   Համեղ բաներ ուտողները սարսափահար են եղել փողոցներում+։ Ալ կարմիր հագուստների մեջ մեծացածները+ մոխրակույտեր են գրկում+։ ו[Վավ]   Պատիժը, որ տրվեց իմ ժողովրդի աղջկա անօրենության դիմաց, ավելի մեծ է, քան Սոդոմի մեղքի դիմաց տրվածը+, Որը մեկ ակնթարթում տապալվեց, և ոչ մեկը նրան օգնության ձեռք չմեկնեց+։ ז[Զային]   Նրա ուխտավորները+ ձյունից մաքուր էին+, կաթից սպիտակ։ Նրանք մարջանից կարմիր էին+, փայլում էին ինչպես շափյուղա+։ ח[Խեթ]   Նրանց տեսքը մրից էլ սև է։ Փողոցներում նրանց չեն ճանաչում+։ Նրանց մաշկը կնճռոտվել է ոսկորների վրա+, ծառի պես չորացել է։ ט[Տեթ]   Սրից սպանվողների համար ավելի լավ էր+, քան սովից մեռնողների համար+, Որովհետև դաշտի բերքի պակասությունից նրանք մաշվում են։ י[Յոդ] 10  Կարեկցող կանայք իրենց իսկ ձեռքերով եփեցին իրենց զավակներին+։ Նրանք կերակուր դարձան, երբ կործանվում էր իմ ժողովրդի դուստրը+։ כ[Քաֆ] 11  Եհովան ցույց տվեց իր ողջ զայրույթը+, թափեց իր բորբոքված բարկությունը+։ Նա կրակ վառեց Սիոնի վրա, որը լափեց նրա հիմքերը+։ ל[Լա՛մեդ] 12  Երկրի թագավորներն ու նրա բոլոր բնակիչները չէին հավատում+, Որ ոսոխն ու թշնամին Երուսաղեմի դարպասներից ներս պիտի մտնեն+։ מ[Մեմ] 13  Նրա մարգարեների մեղքերի և նրա քահանաների անօրենությունների պատճառով+ Նրա մեջ արդարների արյունը թափվեց+։ נ[Նուն] 14  Կույրերի պես+ նրանք թափառեցին փողոցներում+, պղծվեցին արյունով+, Այնպես որ ոչ մեկը չէր կարող դիպչել նրանց հագուստներին+։ ס[Սա՛մեխ] 15  «Հեռո՛ւ ճանապարհից, անմաքուրնե՛ր+,– բղավում են նրանց,– Հեռո՛ւ, հեռո՛ւ։ Մի՛ դիպեք մեզ»+։ Նրանք անտուն մնացին+ և թափառեցին+։ Ազգերի մեջ ասում են. «Նրանք այլևս չեն ապրի այստեղ+։ פ[Փե] 16  Եհովան ինքը ցրեց նրանց+։ Նա այլևս չի նայի նրանց վրա+։ Մարդիկ նույնիսկ քահանաներին պատվի չեն արժանացնի+, բարեհաճ չեն լինի ծերերի հանդեպ»+։ ע[Ային] 17  Մենք դեռ ողջ ենք, բայց մեր աչքերը մաշվում են զուր տեղը օգնության սպասելով+։ Նայելով չորս բոլորը՝ սպասում էինք մի ազգի, որը չէր կարող մեզ փրկություն բերել+։ צ[Ցա՛դե] 18  Նրանք որսացին մեր քայլերը+, որպեսզի մեր հրապարակներում ման չգանք։ Մեր վերջը մոտեցել է։ Մեր օրերը լրացել են, մեր վախճանը եկել է+։ ק[Կոֆ] 19  Մեզ հետապնդողները երկնքի արծիվներից ավելի արագընթաց էին+։ Լեռներում նրանք համառորեն հետապնդեցին մեզ+։ Անապատում մեզ համար դարանամուտ եղան+։ ר[Ռեշ] 20  Եհովայի օծյալը+՝ մեր ռնգերի շունչը+, բռնվել ու նետվել է իրենց մեծ փոսի մեջ+, Նա, որի մասին մենք ասացինք. «Ազգերի մեջ նրա ստվերի+ տակ պիտի ապրենք»+։ ש[Սին] 21  Ցնծա՛ և ուրախացի՛ր+, ո՛վ Եդոմի դուստր+, որ Հուս երկրում ես բնակվում+։ Քեզ էլ կհասնի բաժակը+, կհարբես ու կբացես քո մերկությունը+։ ת[Թավ] 22  Քո անօրենության դիմաց պատիժը, ո՛վ Սիոնի դուստր, իր ավարտին է մոտեցել+։ Նա քեզ այլևս գերության չի տանի+։ Նա պատժեց քեզ քո անօրենության համար, ո՛վ Եդոմի դուստր։ Նա հայտնի դարձրեց քո մեղքերը+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «սրբարանի քարերը»։