Սաղմոս 101։1-8

Դավթի սաղմոսը։ Երգ։ 101  Սիրառատ բարության և արդարադատության մասին ես պիտի երգեմ+։Քեզ, ո՛վ Եհովա, սաղմոս պիտի երգեմ+։   Խոհեմությամբ պիտի վարվեմ անբասիր ճանապարհի մեջ+։Ե՞րբ պիտի գաս դու ինձ մոտ+։Իմ սրտի անարատությամբ կքայլեմ իմ տան մեջ+։   Աչքերիս առաջ որևէ անպիտան բան չեմ դնի+։Ատում եմ նրանց գործերը, ովքեր թողել են արդարության ճանապարհը+։Թույլ չեմ տա, որ այդ գործերն ինձ մոտենան+։   Ծուռ սիրտը զատվում է ինձանից+.Ոչ մի չար բան ես չգիտեմ+։   Իր ընկերոջը ծածուկ զրպարտողին+Ես կլռեցնեմ+։Գոռոզ աչքեր ու ամբարտավան սիրտ ունեցողին+Ես չեմ կարող հանդուրժել+։   Իմ աչքերը երկրի հավատարիմների վրա են+,Որպեսզի նրանք ինձ հետ բնակվեն+։Անբասիր ճանապարհով քայլողն է+,Որ կծառայի ինձ+։   Նենգություն անողը չի բնակվի իմ տան մեջ+,Եվ սուտ խոսողը հաստատուն չի մնա+Իմ աչքերի առաջ+։   Ամեն առավոտ ես լռության կմատնեմ երկրի բոլոր ամբարիշտներին+,Որպեսզի Եհովայի քաղաքից+ վերացնեմ բոլոր չարիք գործողներին+։

Ծանոթագրություններ