Սաղմոս 104։1-35

104  Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։Ո՛վ իմ Աստված Եհովա, դու շատ մեծ ես+։Դու վեհություն և շքեղություն ես հագել+։   Լույս ես հագնում, ինչպես հանդերձ+,Երկինքը տարածում ես վրանի պաստառի պես+։   Քո վերնասենյակները ջրերի վրա ես կառուցում+,Ամպերը քեզ համար իբրև կառք ես գործածում+,Քամու թևերի վրա ես քայլում+,   Քո հրեշտակներին ոգիներ ես դարձնում+Եվ քո ծառաներին՝ լափող կրակ+։   Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա+.Այն հավիտյանս հավիտենից չի սասանվի+։   Խոր ջրերով դու ծածկեցիր նրան, ասես հագուստով+։Ջրերը լեռների վրա են կանգնած+։   Քո սաստելուց փախան նրանք+Եվ քո որոտի ձայնից սարսափահար փախուստի դիմեցին   Դեպի այն վայրը, որ պատրաստել ես նրանց համար։Լեռները բարձրացան+,Հովիտներն իջան։   Դու ջրերին սահման դրեցիր, որից նրանք չեն անցնի+,Որպեսզի երկիրը նորից չծածկեն+։ 10  Դու աղբյուրներ ես ուղարկում գետահովիտները+,Լեռների արանքով են նրանք հոսում։ 11  Նրանք խմեցնում են դաշտի բոլոր գազաններին+,Զեբրերը+ մշտապես իրենց ծարավն են հագեցնում։ 12  Նրանց վերևում հանգիստ են առնում երկնքի թռչունները+,Տերևախիտ ճյուղերի միջից նրանք ձայն են տալիս+։ 13  Քո վերնասենյակներից դու ջրում ես լեռները+,Քո գործերի պտուղներից հագենում է երկիրը+։ 14  Դու կանաչ խոտ ես բուսցնում կենդանիների համար+Եվ բուսականություն՝ մարդկանց օգտի համար+,Որպեսզի երկրից կերակուր* հանես+ 15  Ու գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը+,Յուղ, որ փայլեցնում է նրա երեսը+,Եվ հաց, որ ամրացնում է մարդու սիրտը+։ 16  Հագենում են Եհովայի ծառերը,Լիբանանի մայրիները, որոնց նա տնկել է+։ 17  Թռչունները բույն են դնում դրանց վրա+,Իսկ արագիլի տունը գիհու ծառն է+։ 18  Բարձր սարերը+ այծյամների*+ համար են,Ապառաժները դամանների* համար ապաստան են+։ 19  Դու ստեղծեցիր լուսինը նշանակված ժամանակների համար+,Արեգակը լավ գիտի իր մայր մտնելու տեղը+։ 20  Դու տարածում ես խավարը, որ գիշեր լինի+,Երբ ման են գալիս անտառի բոլոր գազանները։ 21  Առյուծները մռնչում են որսի համար+՝Աստծուց իրենց ուտելիքը խնդրելով+։ 22  Երբ արևը սկսում է շողալ+, նրանք հեռանում ենԵվ իրենց թաքստոցներում պառկում։ 23  Մարդը դուրս է գնում իր գործին+Եվ իր աշխատանքին՝ մինչև երեկո+։ 24  Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա+,Բոլորը իմաստությամբ ես արել+։Երկիրը լի է քո ստեղծագործություններով+։ 25  Այս մեծ ու լայնարձակ ծովի մեջ+Թիվ չկա շարժվող բաներին+,Կենդանի էակներին՝ թե՛ փոքրերին, թե՛ մեծերին+։ 26  Այնտեղով անցնում են նավերը+.Եվ լևիաթանին*+ դու ստեղծեցիր, որ խաղա այնտեղ+։ 27  Նրանք ամենքը քեզ են սպասում+,Որ իրենց կերակուր տաս ժամանակին+։ 28  Նրանք հավաքում են այն, ինչ որ տալիս ես նրանց+։Բաց ես անում քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքներով+։ 29  Երբ ծածկում ես քո երեսը, նրանք շփոթության մեջ են ընկնում+։Երբ վերցնում ես նրանց ոգին, նրանք մեռնում են+Եվ իրենց հողին են վերադառնում+։ 30  Ուղարկում ես քո ոգին, և նրանք ստեղծվում են+,Դու նորոգում ես երկրի երեսը։ 31  Եհովայի փառքը հավիտենական կլինի+։Եհովան կուրախանա իր գործերով+։ 32  Նա նայում է երկրին, և այն դողում է+.Նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են+։ 33  Պիտի գովերգեմ Եհովային իմ ողջ կյանքում+,Սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ+։ 34  Թող նրա մասին իմ խորհրդածությունները հաճելի լինեն նրան+։Ես Եհովայով պիտի ուրախանամ+։ 35  Մեղավորները կկորչեն երկրի վրայից+,Եվ ամբարիշտներն այլևս չեն լինի+։Օրհնի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի։ Գովաբանե՛ք Յահին*+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հաց»։
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ վայրերում։ Նաև կոչվ. է ժայռային դաման։
Բռց.՝ «լեռնային այծերի»։
Հվնբր «կոկորդիլոս» կամ «ծովահրեշ»։
Կամ՝ «Ալելուիա»։ Տե՛ս Ելք 15։2-ի ծնթ. և հավելված 1։