Սաղմոս 105։1-45

105  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, կանչե՛ք նրա անունը+,Հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ+։   Գովերգե՛ք նրան, սաղմո՛ս ասացեք նրան+,Խորհե՛ք նրա զարմանահրաշ գործերի մասին+։   Պարծեցե՛ք նրա սուրբ անունով+։Թող ուրախ լինեն սրտերը նրանց, ովքեր Եհովային են փնտրում+։   Փնտրե՛ք Եհովային և նրա զորությունը+։Փնտրե՛ք նրա երեսը անդադար+։   Հիշե՛ք այն զարմանահրաշ գործերը, որ նա արել է+,Նրա հրաշքներն ու նրա բերանից դուրս եկած դատավճիռները+,   Ո՛վ դուք, նրա ծառա Աբրահամի սերունդ+,Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր+։   Նա Եհովան է՝ մեր Աստվածը+։Նրա դատավճիռները գործում են ամբողջ երկրով մեկ+։   Նա հիշում է իր ուխտը հավիտյան+,Իր պատվիրած խոսքը՝ մինչև հազար սերունդ+։   Այդ ուխտը նա Աբրահամի հետ հաստատեց+Եվ տվեց Իսահակին իր երդումը+, 10  Որը, իբրև կանոն, Հակոբի համար սահմանեց,Եվ իբրև հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար+՝ 11  Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը+՝Որպես բաժին ձեր ժառանգության»+։ 12  Սա եղավ այն ժամանակ, երբ նրանք սակավաթիվ էին+,Այո՛, շատ քիչ էին և պանդուխտ էին այնտեղ+։ 13  Նրանք մի ազգից մյուսի մոտ էին գնում+,Մի թագավորությունից մեկ այլ ժողովրդի մոտ+։ 14  Նա ոչ մեկի թույլ չտվեց, որ խաբեն նրանց+,Եվ թագավորների հանդիմանեց նրանց համար+՝ 15  Ասելով. «Մի՛ դիպեք իմ օծյալներին+,Եվ իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»+։ 16  Նա սով կանչեց երկրի վրա+,Կոտրեց բոլոր ձողերը, որոնցից օղակաձև հացեր էին կախված+։ 17  Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝Հովսեփին, որը ստրկության վաճառվեց+։ 18  Ոտնակապերով չարչարեցին նրա ոտքերը+,Նրա հոգին դրեցին երկաթե կապանքների մեջ+։ 19  Մինչև այն ժամանակ, երբ կատարվեց նրա խոստումը+,Եհովայի խոսքը զտեց նրան+։ 20  Թագավորը մարդ ուղարկեց, որ նրան ազատի+,Ժողովուրդների իշխանը բաց թողեց նրան։ 21  Նա տեր դրեց նրան իր տան վրա+,Եվ կառավարիչ՝ իր ողջ ունեցվածքի վրա+, 22  Որպեսզի իր հոգու ուզածի պես կապի իշխաններին+Եվ իմաստություն սովորեցնի նույնիսկ երեցներին+։ 23  Իսրայելը Եգիպտոս եկավ+,Եվ Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում+։ 24  Աստված խիստ բազմացրեց իր ժողովրդին+Եվ նրան իր թշնամիներից զորեղ դարձրեց+։ 25  Նա թույլ տվեց, որ նրանց սիրտը փոխվի, որպեսզի ատեն իր ժողովրդին+Եվ նենգությամբ վարվեն իր ծառաների հետ+։ 26  Նա ուղարկեց իր ծառային՝ Մովսեսին+,Եվ Ահարոնին, որին ընտրեց+։ 27  Նրանք ցույց տվեցին նրանց մեջ նրա նշանները+Եվ հրաշքները Քամի երկրում+։ 28  Նա խավար ուղարկեց, ու խավար եղավ+.Եվ նրանք չընդդիմացան նրա խոսքերին+։ 29  Նրանց ջրերը արյան վերածեց+Ու սատկեցրեց նրանց ձկներին+։ 30  Գորտեր վխտացին նրանց երկրում+,Մինչև իսկ նրանց թագավորների սենյակներում։ 31  Հրամայեց, որ խայթող ճանճեր հայտնվեն+,Եվ մժեղներ՝ նրանց բոլոր տարածքներում+։ 32  Անձրևների փոխարեն՝ կարկուտ ուղարկեց+Եվ բոցավառ կրակ նրանց երկրի վրա+։ 33  Նրանց որթատունկերին ու թզենիներին հարվածեցԵվ նրանց երկրի բոլոր ծառերը կոտրեց+։ 34  Հրամայեց, որ մորեխներ գան+Եվ թրթուր*՝ անթիվ-​անհամար+, 35  Որոնք կերան երկրի ողջ բուսականությունը+,Կերան նաև նրանց հողի պտուղը։ 36  Նա հարվածեց նրանց երկրի բոլոր առաջնեկներին+՝Նրանց որդեծնության զորության սկզբին+։ 37  Դուրս բերեց իր ժողովրդին արծաթով ու ոսկով+,Եվ նրա ցեղերի մեջ սայթաքող չկար։ 38  Եգիպտոսն ուրախացավ, երբ նրանք դուրս եկան,Որովհետև նրանց ահը իրենց վրա էր ընկել+։ 39  Նա ամպը տարածեց՝ իբրև վարագույր+,Եվ կրակ տվեց, որ լույս տա գիշերով+։ 40  Նրանք խնդրեցին, և նա լորեր ուղարկեց+Ու երկնային հացով կշտացրեց նրանց+։ 41  Ժայռը բացեց, և ջրեր բխեցին+,Գետի պես հոսեցին անջուր տեղերով+։ 42  Նա հիշեց իր սուրբ խոսքը, որ ասել էր իր ծառա Աբրահամին+։ 43  Այսպես նա դուրս հանեց իր ցնծացող ժողովրդին+,Ուրախությամբ կանչող իր ընտրյալներին+։ 44  Ազգերի երկրները նրանց տվեց+,Եվ նրանք ազգերի վաստակը ժառանգեցին+, 45  Որպեսզի պահեն նրա կանոնները+Եվ նրա օրենքները կատարեն+։Գովաբանե՛ք Յահին*+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ մորեխի թրթուր։
Կամ՝ «Ալելուիա»։ Տե՛ս Ելք 15։2-ի ծնթ. և հավելված 1։