Սաղմոս 106։1-48
106 Գովաբանե՛ք Յահին+։Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև հավերժական է նրա սիրառատ բարությունը+։
2 Ո՞վ կպատմի Եհովայի զորավոր գործերը+,Կամ ո՞վ լսելի կդարձնի նրա գովաբանությունը+։
3 Երջանիկ են նրանք, ովքեր արդարադատությանն են հետևում+Եվ ամեն ժամանակ արդարությամբ են վարվում+։
4 Հիշի՛ր ինձ, ո՛վ Եհովա, ժողովրդիդ ցույց տված քո բարեհաճության համեմատ+։Հո՛գ տար ու փրկի՛ր ինձ+,
5 Որպեսզի տեսնեմ ընտրյալներիդ+ հանդեպ քո բարությունը,Որպեսզի ուրախանամ քո ազգի ուրախությամբ+Եվ պարծենամ քո ժառանգությամբ+։
6 Մենք մեղք գործեցինք մեր հայրերի պես+,Սխալ վարվեցինք, ամբարշտություն արեցինք+։
7 Մեր հայրերը ԵգիպտոսումՉհասկացան քո զարմանահրաշ գործերը+։Չհիշեցին քո մեծ սիրառատ բարությունը+Եվ ապստամբեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի+։
8 Բայց նա փրկեց նրանց հանուն իր անվան+,Որ հայտնի դարձնի իր զորությունը+։
9 Սաստեց Կարմիր ծովին, և այն ցամաքեց+։Անցկացրեց նրանց ջրերի անդունդի միջով, ասես անապատի միջով անցնելիս լինեին+։
10 Այդպես նրանց փրկեց ատողի ձեռքից+Եվ թշնամու ձեռքից ազատեց+։
11 Ջրերը ծածկեցին նրանց հալածողներին+.Նրանցից ոչ ոք չմնաց+։
12 Եվ այդժամ նրանք հավատացին նրա խոսքին+,Երգով գովաբանեցին նրան+։
13 Սակայն շուտով մոռացան նրա գործերը+,Չսպասեցին նրա խորհրդին+։
14 Իրենց եսասիրական ցանկությամբ բռնվեցին ամայի վայրում+Եվ փորձեցին Աստծուն անապատում+։
15 Թեպետ նա տվեց նրանց իրենց ուզածը+,Բայց ավերիչ հիվանդություն ուղարկեց նրանց հոգիների մեջ+։
16 Ճամբարի մեջ սկսեցին նախանձել Մովսեսին+Եվ Ահարոնին՝ Եհովայի սրբին+։
17 Այդ ժամանակ երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին+Եվ ծածկեց Աբիրոնի ժողովին+։
18 Կրակ բորբոքվեց նրանց ժողովի մեջ+,Եվ բոցը լափեց ամբարիշտներին+։
19 Այնուհետև նրանք մի հորթ շինեցին Քորեբում+Եվ խոնարհվեցին ձուլածո կուռքի առաջ+,
20 Այսպես նրանք իմ փառքը+Խոտակեր ցլի պատկերով փոխարինեցին+։
21 Նրանք մոռացան Աստծուն՝ իրենց Փրկչին+,Որ մեծամեծ գործեր կատարեց Եգիպտոսում+,
22 Զարմանահրաշ գործեր՝ Քամի երկրում+,Եվ ահ ներշնչող բաներ՝ Կարմիր ծովի մոտ+։
23 Նա ուզում էր նրանց ոչնչացնելու հրաման տալ+,Եթե չլիներ Մովսեսը՝ նրա ընտրյալը,Որը կանգնեց նրա առաջ, ասես պարսպի ճեղքի մեջ+,Որ հետ դարձնի նրա զայրույթը, և նրանք չկործանվեն+։
24 Նրանք արհամարհեցին ցանկալի երկիրը+Եվ նրա խոսքին չհավատացին+։
25 Տրտնջացին իրենց վրանների մեջ+,Եհովայի ձայնին չլսեցին+։
26 Ուստի նա, իր ձեռքը բարձրացնելով, երդվեց նրանց համար+,Որ անապատում պիտի կոտորի նրանց+,
27 Որ նրանց սերնդին պիտի կոտորի ազգերի մեջ+Եվ երկրներով մեկ պիտի ցիրուցան անի+։
28 Ապա նրանք Փեգորի Բահաղին հարեցին+Եվ սկսեցին անկենդաններին մատուցված զոհեր ուտել+։
29 Վիրավորեցին նրան իրենց գործերով+,Եվ պատուհաս ընկավ նրանց մեջ+։
30 Երբ Փենեհեսը վեր կացավ ու միջամտեց+,Պատուհասը դադարեց։
31 Դրա համար նա արդար համարվեցՍերնդից սերունդ՝ մինչև հավիտենություն+։
32 Այնուհետև նրանք բարկացրին նրան Մերիբայի ջրերի մոտ+,Եվ նրանց պատճառով Մովսեսը չարիքի մեջ ընկավ+։
33 Նրանք դառնացրին նրա ոգին,Եվ նա սկսեց անխոհեմ բաներ խոսել իր շուրթերով+։
34 Նրանք չբնաջնջեցին ժողովուրդներին+,Ինչպես որ Եհովան էր նրանց ասել+,
35 Այլ ազգերի հետ խառնվեցին+Եվ նրանց գործերը սովորեցին+։
36 Նրանց կուռքերին ծառայեցին+,Որոնք ծուղակ եղան իրենց համար+։
37 Իրենց որդիներին ու դուստրերին+Դևերին զոհաբերեցին+։
38 Անմեղ արյուն թափեցին+,Արյունն իրենց իսկ որդիների ու դուստրերի,Որոնց զոհ մատուցեցին Քանանի կուռքերին+,Եվ երկիրը արյունահեղությամբ պղծվեց+։
39 Նրանք անմաքուր դարձան իրենց գործերի պատճառով+Եվ պոռնկություն գործեցին+։
40 Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ+,Եվ նա զզվեց իր ժառանգությունից+։
41 Բազմիցս ազգերի ձեռքը մատնեց նրանց+,Որ իրենց ատողները տիրեն նրանց վրա+,
42 Որ թշնամիները նեղեն նրանց,Եվ որ նրանք հպատակվեն նրանց ձեռքի տակ+։
43 Բազում անգամներ ազատեց նրանց+,Սակայն նրանք ապստամբեցին իրենց անհնազանդ ընթացքի մեջ+Եվ նվաստացվեցին իրենց անօրենությունների համար+։
44 Բայց նա ուշ դարձրեց նրանց նեղությանը+,Երբ լսեց նրանց աղերսանքը+։
45 Հիշեց նրանց հետ կապած իր ուխտը+Եվ շնորհիվ իր մեծ սիրառատ բարության ափսոսանք զգաց+։
46 Նրանց հանդեպ գութ արթնացրեցԲոլոր նրանց մեջ, ում մոտ գերի էին ընկել+։
47 Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր Աստված, Եհո՛վա+,Եվ ժողովի՛ր մեզ ազգերի միջից+,Որ երախտագիտություն հայտնենք քո սուրբ անվանը+Եվ ցնծությամբ գովաբանենք քեզ+։
48 Օրհնյա՜լ է Եհովան՝ Իսրայելի Աստվածը+,Հավիտենից մինչև հավիտյան.Եվ թող ողջ ժողովուրդը ասի՝ ամեն+։Գովաբանե՛ք Յահին+։