Սաղմոս 107։1-43

(Սաղմոսներ 107–150) 107  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Թող այսպես ասեն նրանք, որոնց Եհովան փրկագնեց+,Որոնց նա փրկագնեց հակառակորդի ձեռքից+   Եվ որոնց հավաքեց երկրներից+,Արևելքից ու արևմուտքից*+,Հյուսիսից ու հարավից+։   Նրանք թափառեցին անջուր վայրում+, անապատում+.Եվ բնակվելու համար մի քաղաքի ճանապարհ չգտան+։   Նրանք քաղց զգացին ու ծարավեցին+,Նրանց հոգին նվաղեց իրենց ներսում+։   Իրենց նեղության մեջ Եհովային աղաղակեցին+,Եվ նա տառապանքից ազատեց նրանց+։   Առաջնորդեց նրանց ճիշտ ճանապարհով+,Որպեսզի հասնեին մի քաղաքի, ուր կարող էին բնակվել+։   Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+,   Որովհետև նա հագեցրեց ծարաված հոգին+Եվ քաղցած հոգին բարիքներով լիացրեց+։ 10  Ոմանք խավարի ու թանձր ստվերի մեջ ապրեցին+՝Չարչարանքով ու երկաթե շղթաներով կապված+, 11  Քանի որ ընդդիմացան+ Աստծու խոսքերին+Եվ Բարձրյալի խորհուրդն արհամարհեցին+։ 12  Ուստի նեղության միջոցով նա հպատակեցրեց նրանց սիրտը+.Նրանք սայթաքեցին, և չկար մեկը, որ օգներ նրանց+։ 13  Իրենց նեղության մեջ օգնության համար Եհովային կանչեցին+,Եվ նա, ինչպես և նախկինում, տառապանքից փրկեց նրանց+։ 14  Դուրս բերեց խավարից ու թանձր ստվերից+Եվ փշրեց նրանց կապանքները+։ 15  Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։ 16  Նա կոտրեց պղնձե դռները+Եվ ջարդեց երկաթե նիգերը+։ 17  Հիմարներն իրենց հանցավոր ճանապարհի+Եվ անօրենությունների պատճառով տառապանք բերեցին իրենց վրա+։ 18  Նրանց հոգին զզվեց ամեն տեսակ կերակուրից+,Եվ նրանք մահվան դռներին մոտեցան+։ 19  Իրենց նեղության մեջ օգնության համար Եհովային կանչեցին+,Եվ նա, ինչպես և նախկինում, տառապանքից փրկեց նրանց+։ 20  Ուղարկեց իր խոսքը և բուժեց նրանց+,Ազատեց նրանց գերեզմանի փոսից+։ 21  Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։ 22  Թող երախտագիտության զոհեր մատուցեն+Եվ ցնծությամբ նրա գործերը հռչակեն+։ 23  Նրանք, ովքեր ծով են դուրս գալիս նավերով+Եվ առևտրով են զբաղվում լայնարձակ ջրերի վրա+, 24  Տեսնում են Եհովայի արածներն+Ու նրա զարմանահրաշ գործերը խորություններում+. 25  Նա ասում է, ու մրրկալից քամի է բարձրանում+,Եվ վեր են խոյանում ծովի ալիքները+։ 26  Նրանք մինչև երկինք են բարձրանումԵվ իջնում մինչև հատակը։Աղետից նրանց հոգին հալվում է+։ 27  Նրանք ճոճվում ու երերում են հարբած մարդու պես+,Եվ նրանց ողջ իմաստությունը անօգուտ է դառնում+։ 28  Իրենց նեղության մեջ Եհովային են աղաղակում+,Եվ նա տառապանքից դուրս է բերում նրանց+. 29  Խաղաղեցնում է փոթորիկը+,Եվ ծովի ալիքները հանդարտվում են+։ 30  Նրանք ուրախանում են, երբ ալիքները հանդարտվում են,Եվ նա իրենց ուզած նավահանգիստն է առաջնորդում նրանց+։ 31  Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար+Եվ մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար+։ 32  Թող մեծարեն նրան ժողովրդի հավաքույթում+Եվ երեցների մեջ թող փառաբանեն նրան+։ 33  Նա գետերը անապատի է վերածում+,Եվ ջրի վտակները՝ ծարաված հողի+, 34  Պտղաբեր հողը՝ աղուտ երկրի+Նրանում բնակվողների չարության համար։ 35  Անապատը վերածում է եղեգնաշատ լճի+,Եվ անջուր վայրը՝ ջրի աղբյուրների+։ 36  Այնտեղ նա բնակեցնում է քաղցածներին+,Որ նրանք քաղաք հիմնեն բնակվելու համար+։ 37  Նրանք արտեր են ցանում և խաղողի այգիներ տնկում+,Որպեսզի դրանք առատ բերք տան+։ 38  Նա օրհնում է նրանց, և նրանք բազմանում են+,Թույլ չի տալիս, որ նրանց անասունը պակասի+։ 39  Բայց նրանք դարձյալ նվազում են ու կորանում+Ընկճվածությունից, նեղությունից ու տրտմությունից+։ 40  Նա արհամարհանք է թափում իշխանավորների վրա+,Եվ նրանք թափառում են ճանապարհ չունեցող ամայի վայրերում+։ 41  Բայց կեղեքումից պաշտպանում է աղքատին+Եվ նրա ընտանիքը հոտի պես բազմացնում է+։ 42  Ուղղամիտները տեսնում են և ուրախանում+,Իսկ բոլոր անարդարները փակում են իրենց բերանը+։ 43  Ո՞վ է իմաստուն։ Նա կխորհի այս ամենի մասին+Եվ ուշադիր կհետևի Եհովայի սիրառատ բարության գործերին+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «արևածագից և արևամուտից»։