Սաղմոս 108։1-13

Երգ։ Դավթի սաղմոսը։ 108  Սիրտս պինդ է, ո՜վ Աստված+։Պիտի երգեմ ու սաղմոս ասեմ+,Իմ փառքը պիտի երգի ու սաղմոս ասի+։   Արթնացի՛ր, տավի՛ղ, և դու, քնա՛ր+։Ես կարթնացնեմ լուսաբացը+։   Պիտի գովերգեմ քեզ ժողովուրդների մեջ, ո՜վ Եհովա+,Պիտի սաղմոս երգեմ քեզ ազգությունների մեջ+,   Որովհետև քո սիրառատ բարությունը մեծ է, մինչև երկինք է հասնում+,Եվ քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը+։   Երկնքից վե՛ր բարձրացիր, ո՜վ Աստված+,Թող քո փառքը ամբողջ երկրի վրա լինի+։   Որպեսզի քո սիրելիներն ազատվեն+,Փրկի՛ր քո աջ ձեռքով և պատասխա՛ն տուր ինձ+։   Աստված խոսեց իր սրբության մեջ+.«Ես պիտի ցնծամ, Սյուքեմը+ որպես բաժին պիտի տամ+Եվ Սոկքոթի+ հարթավայրը պիտի չափեմ։   Իմն է Գաղաադը+, իմն է Մանասեն+,Եփրեմը ամրոցն է իմ առաջնորդի+,Հուդան իմ գավազանն է*+։   Մովաբը+ իմ լվացվելու ամանն է+։Եդոմի+ վրա կգցեմ իմ սանդալները+։Փղշտացիների+ երկրի վրա կբացականչեմ հաղթանակած»+։ 10  Ո՞վ է տանելու ինձ բերդաքաղաքը+։Ո՞վ է առաջնորդելու ինձ մինչև Եդոմ+։ 11  Մի՞թե ոչ դու, ո՛վ Աստված, որ մերժել ես մեզ+Եվ մեր զորքերի հետ դուրս չես գալիս իբրև Աստված+։ 12  Օգնի՛ր մեզ, որ դուրս գանք նեղության միջից+,Քանի որ զուր է մարդուց սպասվող փրկությունը+։ 13  Մենք Աստծուց ենք զորություն ստանալու+,Եվ նա ինքն է ոտնակոխ անելու մեր թշնամիներին+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 60։7-ի ծնթ.։