Սաղմոս 11։1-7
Նվագավարին։ Դավթի սաղմոսը։
11 Եհովայի մոտ ես ապաստան գտա+։Էլ ինչպե՞ս եք իմ հոգուն ասում.«Թռչնի պես դեպի ձեր լեռը թռիր+։
2 Ամբարիշտներն ահա իրենց աղեղը լարում են+Եվ իրենց նետը լարի վրա են ամրացնում,Որ խավարի մեջ հարվածեն սրտով ուղիղներին+։
3 Երբ արդարադատության հիմքերը քանդվում են+,Արդարն ի՞նչ կարող է անել»։
4 Եհովան իր սուրբ տաճարում է+։Եհովայի գահը երկնքում է+։Նրա աչքերը տեսնում են, նա իր հայացքով զննում է+ մարդկանց որդիներին։
5 Եհովան քննում է ինչպես արդարին, այնպես էլ ամբարշտին+,Իսկ բռնություն սիրողին ատում է Նրա հոգին+։
6 Ամբարիշտների վրա նա որոգայթներ, կրակ ու ծծումբ է տեղալու+Եվ այրող քամի. նրանց բաժակի+ բաժինը դա է լինելու։
7 Որովհետև Եհովան արդար է+ և սիրում է արդար գործերը+։Ուղղամիտները կտեսնեն նրա երեսը+։