Սաղմոս 114։1-8
114 Երբ Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից+,Հակոբի տունը՝ անհասկանալի լեզվով խոսող ժողովրդի միջից+,
2 Հուդան դարձավ նրա սուրբ վայրը+,Իսրայելը՝ նրա մեծ տերությունը+։
3 Ծովը տեսավ ու փախուստի դիմեց+,Իսկ Հորդանանը հետ դարձավ+։
4 Լեռները ցատկոտեցին խոյերի պես+,Բլուրները՝ գառնուկների պես։
5 Ի՞նչ պատահեց քեզ, ծո՛վ, որ փախար+,Ո՛վ Հորդանան, քեզ ի՞նչ եղավ, որ հետ դարձար+։
6 Ո՛վ դուք լեռներ, ինչո՞ւ այդպես ցատկոտեցիք խոյերի պես+,Եվ դո՛ւք, բլուրնե՛ր, գառների պես+։
7 Երկյուղի՛ր* Տիրոջ առաջ, ո՛վ երկիր+,Հակոբի Աստծու առաջ,
8 Որ ժայռը եղեգնաշատ լիճ է դարձնում+Եվ կայծքարե ժայռը՝ ջրի աղբյուր+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «սուր ցավերի մեջ եղիր»։