Սաղմոս 116։1-19

116  Ես սիրով եմ լցված, որովհետև Եհովան լսում է+Իմ ձայնը, իմ աղաչանքները+։   Նա իր ականջը դեպի ինձ խոնարհեցրեց+,Եվ իմ կյանքի բոլոր օրերում ես նրան պիտի կանչեմ+։   Մահվան պարաններն օղակեցին ինձ+,Եվ ես աղետալի վիճակում հայտնվեցի, ասես գերեզմանում*+։Նեղություն ու վիշտ գտա ես+։   Բայց ես Եհովայի անունը կանչեցի+.«Ո՛վ Եհովա, փրկի՛ր իմ հոգին»+։   Եհովան բարեգութ է ու արդար+,Մեր Աստվածը ողորմություն է ցույց տալիս+։   Եհովան պահպանում է անփորձներին+։Ես ուժասպառ եղա, և նա փրկեց ինձ+։   Վերադարձի՛ր քո հանգստի վայրը, ո՛վ իմ հոգի+,Որովհետև Եհովան քեզ բարիք է արել+։   Դու իմ հոգին ազատեցիր մահից+,Աչքս՝ արտասուքից, ոտքս՝ սայթաքելուց+։   Ես պիտի քայլեմ+ Եհովայի առաջ ողջերի երկրում+։ 10  Ես հավատացի+, ուստիև խոսեցի+։Խիստ ընկճված էի ես։ 11  Շփոթության մեջ ասացի+.«Ամեն մարդ ստախոս է»+։ 12  Ինչո՞վ հատուցեմ Եհովային+Ինձ արած իր բոլոր բարիքների համար+։ 13  Մեծ փրկության+ գավաթը պիտի վերցնեմՈւ Եհովայի անունը կանչեմ+։ 14  Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ+Իր ողջ ժողովրդի առջև։ 15  Թանկարժեք է Եհովայի աչքերումԻրեն նվիրվածների մահը+։ 16  Ո՛վ Եհովա+,Ես քո ծառան եմ+,Քո ծառան և քո աղախնի որդին+։Դու արձակեցիր իմ կապանքները+։ 17  Երախտագիտության զոհեր քեզ պիտի մատուցեմ+Ու Եհովայի անունը պիտի կանչեմ+։ 18  Եհովային տված իմ երդումները պիտի կատարեմ+Իր ողջ ժողովրդի առջև+, 19  Եհովայի տան գավիթներում+,Եվ քո մեջ, ո՛վ Երուսաղեմ+։Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։