Սաղմոս 118։1-29

118  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Թող Իսրայելն ասի. «Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։   Թող Ահարոնի տունն ասի+.«Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։   Թող Եհովայից վախեցողներն ասեն+. «Նրա սիրառատ բարությունը հավերժական է»+։   Աղետալի վիճակում ես Յահին կանչեցի+.Յահը պատասխանեց և ինձ մի լայնարձակ տեղ հանեց+։   Եհովան իմ կողքին է, ես չեմ վախենա+։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը+։   Եհովան իմ կողքին է, նա ինձ օգնողների մեջ է+,Այնպես որ ես հաղթանակած կնայեմ ինձ ատողների վրա+։   Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ+,Քան ապավինել հողեղեն մարդուն+։   Ավելի լավ է ապաստան գտնել Եհովայի մոտ+,Քան ապավինել իշխանավորներին+։ 10  Բոլոր ազգերը պաշարեցին ինձ+,Բայց Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց+։ 11  Նրանք շրջապատեցին ինձ, այո՛, պաշարեցին ինձ+։Բայց Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց։ 12  Մեղուների պես շուրջս պատեցին+,Բայց հանգան, ինչպես վառվող փշերի կրակը+։ Եհովայի անունով ես հետ մղեցի նրանց+։ 13  Նրանք ինձ ուժեղ հրեցին, որ վայր ընկնեմ+,Բայց Եհովան օգնեց ինձ+։ 14  Յահը իմ ապաստարանն է և իմ զորությունը+,Նա իմ փրկությունը եղավ+։ 15  Ցնծության ու փրկության ձայն կա+Արդարների վրանների+ մեջ+։ Եհովայի աջը զորավոր բաներ է անում+։ 16  Եհովայի աջը բարձրանում է+,Եհովայի աջը զորավոր բաներ է անում+։ 17  Ես չեմ մահանա, այլ պիտի ապրեմ+,Որ Յահի գործերը հռչակեմ+։ 18  Յահը խստորեն ուղղեց ինձ+,Բայց մահվան չմատնեց+։ 19  Բա՛ց արեք արդարության դռները+։Ես ներս պիտի մտնեմ, Յահին պիտի գովաբանեմ+։ 20  Սա Եհովայի դուռն է+, Արդարները նրանով ներս պիտի մտնեն+։ 21  Պիտի գովեմ քեզ, որովհետև դու պատասխանեցիր ինձ+Եվ իմ փրկությունը եղար+։ 22  Այն քարը, որ շինարարները մերժեցին+,Անկյան գլուխը դարձավ+։ 23  Սա Եհովայից եղավ+Եվ սքանչելի է մեր աչքերին+։ 24  Սա այն օրն է, որ Եհովան ստեղծեց+.Պիտի ուրախանանք ու ցնծանք այդ օրը+։ 25  Ո՛վ Եհովա, խնդրո՛ւմ եմ, փրկի՛ր+։Ո՛վ Եհովա, խնդրո՛ւմ եմ, հաջողությո՛ւն տուր+։ 26  Օրհնյալ լինի Նա, ով գալիս է Եհովայի անունով+։Օրհնում ենք ձեզ Եհովայի տնից+։ 27  Եհովան է Աստվածը+,Նա մեզ լույս է տալիս+։ Տոնական երթը+ ճյուղերով զարդարեք+Մինչև զոհասեղանի եղջյուրները+։ 28  Դու իմ Աստվածն ես, և ես պիտի գովաբանեմ քեզ+.Իմ Աստվածն ես, և ես պիտի մեծարեմ քեզ+։ 29  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։

Ծանոթագրություններ