Սաղմոս 120։1-7
Վերելքի* երգ։
120 Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի+,Եվ նա պատասխան տվեց ինձ+։
2 Ո՜վ Եհովա, ազատի՛ր իմ հոգին ստախոս շրթունքներից+,Նենգավոր լեզվից+։
3 Ի՞նչ կտան քեզ, կամ ի՞նչ կավելացնեն քեզ,Ո՛վ նենգավոր լեզու+.
4 Զորավոր մարդու սուր նետեր+,Եվ օրոճի* այրվող ածուխներ+։
5 Վա՜յ ինձ, որովհետև ես պանդուխտ եմ Մեսեքում+.
Ապրում եմ Կեդարի վրաններում+։
6 Երկար ժամանակ իմ հոգին բնակվեց նրանց հետ+,Ովքեր ատում են խաղաղությունը+։
7 Ես խաղաղասեր եմ+, բայց երբ խոսում եմ,Նրանք պատրաստվում են կռվելու+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «աստիճանների երգ»։
^ Բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող թուփ։