Սաղմոս 124։1-8

Վերելքի երգ։ Դավթի սաղմոսը։ 124  «Եթե Եհովան մեզ հետ չլիներ+,–Թող Իսրայելն ասի+,–   Եթե Եհովան մեզ հետ չլիներ+,Երբ մարդիկ մեր դեմ դուրս եկան+,   Ապա նրանք մեզ ողջ-​ողջ կուլ կտային+,Երբ նրանց զայրույթը բորբոքվել էր մեզ վրա+։   Ջրերը կողողեին մեզ+,Հեղեղը կանցներ մեր հոգիների վրայով+։   Մեր հոգիների վրայով կանցնեինՀանդգնության+ ջրերը։   Թող օրհնյալ լինի Եհովան, որ մեզՆրանց ատամների որսը+ չդարձրեց+։   Մեր հոգին նման է թռչնի, որն ազատվել է+Որսորդի որոգայթից+։Որոգայթը կոտրված է+,Եվ մենք ազատված ենք+։   Մեր օգնությունը Եհովայի անվան մեջ է+,Որ Ստեղծիչն է երկնքի ու երկրի»+։

Ծանոթագրություններ