Սաղմոս 125։1-5

Վերելքի երգ։ 125  Եհովային ապավինողները+Սիոն լեռան+ պես են, որը չի սասանվում, այլ հավիտյան է մնում+։   Ինչպես որ լեռներն են Երուսաղեմի շուրջբոլորը+,Այնպես էլ Եհովան է իր ժողովրդի շուրջբոլորը+Այժմ և հավիտյան+։   Ամբարշտության գավազանը արդարներին վիճակ ընկած երկրի վրա չի մնա+,Որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չերկարեն դեպի անիրավություն+։   Ո՛վ Եհովա, բարի՛ք արա բարիներին+Եվ ուղիղ սիրտ ունեցողներին+։   Իսկ ովքեր հետ են դառնում դեպի իրենց ծուռ ճանապարհները+,Եհովան նրանց կպատժի չարագործների հետ+։Թող խաղաղություն լինի Իսրայելի վրա+։

Ծանոթագրություններ