Սաղմոս 129։1-8

Վերելքի երգ։ 129  «Մանկությունիցս ի վեր բազում անգամ ինձ թշնամություն ցույց տվեցին+,–Թող Իսրայելն ասի+,–   Մանկությունիցս ի վեր բազում անգամ ինձ թշնամություն ցույց տվեցին+,Սակայն չհաղթեցին+։   Հերկողները հերկեցին թիկունքիս վրա+Եվ իրենց ակոսները երկարացրին»։   Եհովան արդար է+։Նա կտրտեց ամբարիշտների պարանները+։   Պիտի ամաչեն ու հետ դառնան+Բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը+։   Նրանք տանիքի կանաչ խոտի պես կլինեն+,Որը դեռ չպոկած՝ չորանում է+։   Դրանով ո՛չ հնձվորն է իր բուռը լցնում+,Ո՛չ էլ խուրձ կապողը՝ իր գիրկը։   Եվ ոչ էլ նրանց մոտով անցնող մարդիկ են ասում.«Եհովայի օրհնությունը ձեզ վրա լինի+։Օրհնում ենք ձեզ Եհովայի անունով»+։

Ծանոթագրություններ