Սաղմոս 132։1-18

Վերելքի երգ։ 132  Հիշի՛ր, ո՜վ Եհովա, Դավթի+Եվ նրա կրած բոլոր նվաստացումների մասին+,   Ինչպես նա երդվեց Եհովային+,Եվ ինչպես խոստացավ Հակոբի Հզորին+.   «Չեմ մտնի իմ տան+ հարկից ներս,Չեմ բարձրանա իմ անկողինը+,   Քուն չեմ տա իմ աչքերին+Եվ նինջ՝ իմ արտևանունքներին+,   Մինչև որ մի տեղ գտնեմ Եհովայի համար+,Վեհապանծ խորան՝ Հակոբի Հզորի համար»+։   Ահա մենք նրա մասին լսեցինք Եփրաթայում+Եվ այն գտանք անտառաշատ դաշտերում+։   Եկեք նրա վեհապանծ խորանը մտնենք+,Եկեք խոնարհվենք նրա ոտքերի պատվանդանի մոտ+։   Վե՛ր կաց, ո՛վ Եհովա, քո հանգստի վայրը+,Դու և քո զորության+ Տապանակը+։   Թող քո քահանաները արդարություն հագնեն+,Եվ քեզ նվիրվածները ուրախությամբ ցնծան+։ 10  Հանուն քո Դավիթ ծառայի+Քո օծյալի երեսը մի՛ մերժիր+։ 11  Եհովան երդվեց Դավթին+Եվ ոչ մի դեպքում հետ չի կանգնի դրանից+.«Քո որովայնի պտղից+Պիտի քո գահին նստեցնեմ+։ 12  Եթե որդիներդ պահեն իմ ուխտը+Եվ իմ հիշեցումները, որ նրանց պիտի ուսուցանեմ+,Ապա նրանց որդիներն էլ հավիտյան+Քո գահին կնստեն»+։ 13  Որովհետև Եհովան ընտրեց Սիոնին+Եվ կամեցավ, որ այն իր բնակարանը լինի+. 14  «Սա է իմ հավիտենական բնակավայրը+,Այստեղ պիտի ապրեմ, որովհետև այդպես եմ կամենում+։ 15  Նրա պաշարները օրհնելով պիտի օրհնեմ+,Նրա աղքատներին հացով պիտի կշտացնեմ+։ 16  Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ+,Եվ նրան նվիրվածները ուրախությամբ պիտի ցնծան։ 17  Այնտեղ պիտի Դավթի եղջյուրը աճեցնեմ+։Ես ճրագ եմ պատրաստել իմ օծյալի համար+։ 18  Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ+,Իսկ նրա վրա իր թագը+ պիտի ծաղկի»+։

Ծանոթագրություններ