Սաղմոս 136։1-26

136  Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Շնորհակալությո՛ւն հայտնեք աստվածների Աստծուն+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Շնորհակալությո՛ւն հայտնեք տերերի Տիրոջը+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Նրան, ով զարմանահրաշ ու մեծամեծ բաներ է անում+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Ով երկինքը իմաստությամբ է ստեղծել+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Ով երկիրը ջրերի վրա է տարածել+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Ով մեծ լուսատուներն է ստեղծել+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Արեգակը, որ ցերեկվա վրա իշխի+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։   Լուսինն ու աստղերը, որ գիշերվա վրա իշխեն+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 10  Ով կործանեց Եգիպտոսը՝ սպանելով նրա առաջնեկներին+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 11  Ով Իսրայելին դուրս բերեց նրանց միջից+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 12  Զորեղ ձեռքով և մեկնած բազկով+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է։ 13  Ով Կարմիր ծովը երկու մասի բաժանեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 14  Ով Իսրայելին նրա միջով անցկացրեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 15  Ով փարավոնին և նրա զորքին Կարմիր ծովը նետեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 16  Ով իր ժողովրդին անապատի միջով անցկացրեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 17  Ով մեծ թագավորների կոտորեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 18  Ով հզոր թագավորների սպանեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 19  Ամորհացիների Սեհոն թագավորին+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 20  Եվ Բասանի Օգ թագավորին+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 21  Ով նրանց երկիրը իբրև ժառանգություն տվեց+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 22  Ժառանգություն՝ իր ծառա Իսրայելին+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 23  Ով հիշեց մեզ, երբ նվաստ վիճակում էինք+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 24  Ով շարունակ խլում էր մեզ մեր թշնամիների ձեռքից+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 25  Ով կերակուր է տալիս ամեն մարմնի+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։ 26  Շնորհակալությո՛ւն հայտնեք երկնքի Աստծուն+,Որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է+։

Ծանոթագրություններ