Սաղմոս 137։1-9
137 Բաբելոնի գետերի մոտ+ ՝ այնտեղ մենք նստում էինք+,Լաց էինք լինում, երբ հիշում էինք Սիոնը+։
2 Նրա միջի բարդիներից+Կախում էինք մեր քնարները+։
3 Մեզ գերեվարողները խնդրում էին, որ երգ երգենք+,Եվ մեզ ծաղրողները՝ որ իրենց ուրախացնենք+՝ ասելով.
«Մեզ համար Սիոնի երգերից երգեք»+։
4 Ինչպե՞ս կարող էինք Եհովայի երգը երգել+Օտար հողի վրա+։
5 Եթե քեզ մոռանամ, ո՛վ Երուսաղեմ+,Թող իմ աջ ձեռքը մոռանա, թե ինչ կարող է անել։
6 Թող իմ լեզուն քիմքիս կպչի+,Եթե քեզ չհիշեմ+,Եթե Երուսաղեմն իմ գլխավոր ուրախությունիցԱվելի վեր չդասեմ+։
7 Հիշի՛ր+, ո՛վ Եհովա, Եդոմի+ որդիներին Երուսաղեմի օրը+,Որ ասում էին. «Քանդե՛ք, քանդե՛ք մինչև նրա հիմքերը»+։
8 Ո՛վ Բաբելոնի դուստր, որ պիտի կողոպտվես+,Երջանիկ կլինի նա, ով կտա քո հատուցումը+,Քեզ հետ կվարվի այնպես, ինչպես որ դու վարվեցիր մեզ հետ+։
9 Երջանիկ կլինի նա, ով կբռնի ու կջարդի+Քո զավակներին՝ ժայռին զարկելով։