Սաղմոս 142։1-7

Մասքիլ*։ Դավթի սաղմոսը, երբ նա քարայրում էր+։ Աղոթք։ 142  Իմ ձայնով ես Եհովային օգնության կանչեցի+,Իմ ձայնով Եհովայից բարեհաճություն աղերսեցի+։   Նրա առջև իմ մտահոգությունը թափեցի+,Պատմեցի նրան իմ կրած նեղությունների մասին+,   Երբ ոգիս+ մաշվում էր իմ ներսում։Այդ ժամանակ դու իմացար իմ ճանապարհը+։Այն ճանապարհի վրա, որով ես գնում եմ+,Ծածուկ որոգայթ լարեցին իմ դեմ+։   Դեպի ա՛ջ նայիր և կտեսնես,Որ չկա մեկը, որ ինձ ճանաչի+։Ապաստարանս կորավ ինձ համար+,Չկա մեկը, որ հետաքրքրվի իմ հոգու մասին+։   Ես քեզ օգնության կանչեցի, ո՛վ Եհովա+։Ես ասացի. «Դո՛ւ ես իմ ապավենը+Եվ իմ բաժինը+ ողջերի երկրում»+։   Ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաչանքին+,Որովհետև ես բոլորովին ուժասպառ եմ եղել+։Ազատի՛ր ինձ իմ հալածողներից+,Որովհետև նրանք ուժեղ են ինձանից+։   Դո՛ւրս բեր իմ հոգին զնդանից+,Որպեսզի անունդ գովերգեմ+։Թող իմ շուրջը արդարները հավաքվեն+,Որովհետև դու լավ ես վարվում ինձ հետ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։