Սաղմոս 145։1-21
Գովաբանություն։ Դավթի սաղմոսը։
א [Ա՛լեֆ]
145 Պիտի մեծարեմ քեզ, ո՛վ իմ Աստված և Թագավոր+,Պիտի օրհնեմ քո անունը դարեդար, նույնիսկ հավիտյան+։
ב [Բեթ]
2 Ամեն օր պիտի օրհնեմ քեզ+Եվ պիտի գովաբանեմ քո անունը դարեդար, այո՛, հավիտյան+։
ג [Գի՛մել]
3 Մեծ է Եհովան և արժանի է մեծ գովաբանության+,Նրա մեծությունը անըմբռնելի է+։
ד [Դա՛լեթ]
4 Սերնդից սերունդ պիտի գովեն քո արածները+Եվ քո զորավոր գործերի մասին պիտի պատմեն+։
ה [Հե]
5 Քո վեհության փառավոր շքեղության+Եվ քո զարմանալի գործերի մասին ես պիտի խորհեմ+։
ו [Վավ]
6 Ակնածանք ներշնչող քո գործերի զորության մասին պիտի խոսեն+.Եվ ես քո մեծությունը պիտի հռչակեմ+։
ז [Զային]
7 Քո մեծ բարության մասին պիտի խոսքեր բխեցնեն+Եվ քո արդարությամբ պիտի ցնծան+։
ח [Խեթ]
8 Եհովան գթառատ է ու ողորմած+,Դանդաղ է բարկանալու մեջ և մեծ՝ սիրառատ բարությամբ+։
ט [Տեթ]
9 Եհովան բարի է ամենքի հանդեպ+,Եվ նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է+։
י [Յոդ]
10 Քո բոլոր գործերը պիտի գովեն քեզ, ո՛վ Եհովա+,Եվ քեզ նվիրվածները պիտի օրհնեն քեզ+։
כ [Քաֆ]
11 Քո թագավորության փառքի մասին պիտի պատմեն+Եվ քո հզորության մասին պիտի խոսեն+,
ל [Լա՛մեդ]
12 Որպեսզի մարդկանց որդիներին ճանաչեցնեն քո հզոր գործերը+Եվ քո թագավորության շքեղության փառքը+։
מ [Մեմ]
13 Քո թագավորությունը թագավորություն է ողջ հավիտենության համար+,Եվ քո իշխանությունը՝ հետագա բոլոր սերունդների համար+։
ס [Սա՛մեխ]
14 Եհովան նեցուկ է լինում բոլոր ընկնողներին+Եվ վեր է բարձրացնում բոլոր կռացածներին+։
ע [Ային]
15 Բոլորի աչքերը քեզ են նայում հույսով+,Եվ դու նրանց տալիս ես իրենց կերակուրը ժամանակին+։
פ [Փե]
16 Դու բաց ես անում քո ձեռքը+Եվ գոհացնում ամեն կենդանի արարածի փափագը+։
צ [Ցա՛դե]
17 Եհովան արդար է իր բոլոր ճանապարհներում+Եվ նվիրված՝ իր բոլոր գործերում+։
ק [Կոֆ]
18 Եհովան մոտ է բոլոր իրեն կանչողներին+,Բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են կանչում իրեն+։
ר [Ռեշ]
19 Նա կկատարի իրենից վախեցողների փափագը+,Կլսի նրանց օգնության կանչն ու կփրկի նրանց+։
ש [Շին]
20 Եհովան պահպանում է բոլոր իրեն սիրողներին+,Իսկ բոլոր ամբարիշտներին նա կոչնչացնի+։
ת [Թավ]
21 Բերանս Եհովային գովաբանություն պիտի խոսի+։Թող ամեն մարմին օրհնի նրա սուրբ անունը դարեդար, այո՛, հավիտյան+։