Սաղմոս 146։1-10
146 Գովաբանե՛ք Յահին+,
Գովաբանի՛ր Եհովային, ո՛վ իմ հոգի+։
2 Պիտի գովաբանեմ Եհովային իմ ողջ կյանքի ընթացքում+։Պիտի սաղմոս երգեմ իմ Աստծուն, քանի դեռ կամ+։
3 Մի՛ ապավինեք իշխանավորներին+,Մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա+։
4 Նրա ոգին դուրս է գալիս+, և նա դեպի իր հողն է դառնում+.Նույն օրը կորչում են նրա մտքերը+։
5 Երջանիկ է նա, որի օգնականը Հակոբի Աստվածն է+,Որի հույսը Եհովան է՝ իր Աստվածը+,
6 Ով Ստեղծիչն է երկնքի ու երկրի+,Ծովի և այն ամենի, որ կա նրանցում+,Ով հավիտյան պահպանում է իր ճշմարտությունը+,
7 Ով արդարադատություն է գործադրում խաբվածների համար+,Ով հաց է տալիս քաղցածներին+։Եհովան ազատում է կապանքների մեջ եղողներին+։
8 Եհովան բացում է կույրերի աչքերը+,Եհովան վեր է բարձրացնում կռացածներին+,Եհովան սիրում է արդարներին+։
9 Եհովան պաշտպանում է պանդուխտներին+,Նեցուկ է կանգնում որբին* ու այրուն+,Բայց ամբարիշտների ճանապարհը+ ծռում է+։
10 Եհովան պիտի թագավորի հավիտյան+,Քո Աստվածը, ո՜վ Սիոն, սերնդից սերունդ+։Գովաբանե՛ք Յահին+։
Ծանոթագրություններ
^ Բառացի՝ «անհայր տղային»։