Սաղմոս 149։1-9

149  Գովաբանե՛ք Յահին+։ Նոր ե՛րգ երգեք Եհովային+,Նրա գովաբանությունը՝ նվիրվածների ժողովում+։   Թող Իսրայելը ուրախանա իր Մեծ Ստեղծչով+,Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով+։   Թող գովաբանեն նրա անունը պարերով+,Դափով ու քնարով թող սաղմոս երգեն նրա համար+.   Որովհետև Եհովան հավանում է իր ժողովրդին+,Հեզերին փրկությամբ է զարդարում+։   Թող նվիրվածները ցնծան փառքով,Թող ուրախ բացականչեն իրենց անկողինների վրա+։   Թող Աստծուն մեծարող երգեր լինեն նրանց շուրթերին+,Եվ երկսայրի սուր՝ նրանց ձեռքերում+,   Որ վրեժ առնեն ազգերից+,Պատժեն ազգություններին+,   Որ նրանց թագավորներին շղթաներով կապեն+Եվ նրանց պատվավորներին՝ երկաթե ոտնակապերով,   Որպեսզի նրանց վրա կատարվի գրված դատավճիռը+։Այս փառքը պատկանում է բոլոր նրան նվիրվածներին+։ Գովաբանե՛ք Յահին+։

Ծանոթագրություններ