Սաղմոս 18։1-50
Նվագավարին։ Եհովայի ծառա Դավթի սաղմոսը, որն այս երգի խոսքերը Եհովային ուղղեց այն օրը, երբ Եհովան ազատեց նրան իր բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից+։ Նա ասաց.
18 Պիտի սիրեմ քեզ, ո՜վ Եհովա, իմ զորությո՛ւն+։
2 Եհովան իմ վեմն է, իմ ամրոցն ու իմ Ազատարարը+։Իմ Աստվածը իմ ժայռն է։ Նրա մոտ ես ապաստան կգտնեմ+։Իմ վահանն է նա, իմ փրկության եղջյուրն ու իմ ապահով բարձունքը+։
3 Կկանչեմ Եհովային՝ Նրան, ով արժանի է գովաբանության+,Եվ իմ թշնամիներից ես կփրկվեմ+։
4 Մահվան պարանները օղակեցին ինձ+,Անպիտան մարդկանց հեղեղները սարսափեցնում էին ինձ+։
5 Գերեզմանի* կապանքները շրջապատեցին ինձ+,Մահվան որոգայթներն իմ դեմ դուրս եկան+։
6 Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցիԵվ օգնության համար իմ Աստծուն աղաղակեցի+։Իր տաճարից նա լսեց իմ ձայնը+,Եվ նրան ուղղված օգնության աղաղակս նրա ականջին հասավ+։
7 Այդ ժամանակ երկիրը ցնցվեց ու դողաց+,Լեռների հիմքերը շարժվեցին+Ու ցնցվեցին, որովհետև նա բարկացավ+։
8 Նրա քթից ծուխ բարձրացավ, և լափող կրակ՝ նրա բերանից+,Բոցավառ ածուխներ ցրիվ եկան նրանից։
9 Նա խոնարհեցրեց երկինքը ու վայր իջավ+։Թանձր խավար էր նրա ոտքերի տակ։
10 Նա հեծավ մի քերովբեի ու թռավ+Եվ սլացավ ոգու թևերի* վրա+։
11 Ապա խավարը իր համար ծածկույթ դարձրեց+,Եվ մուգ ջրերն ու թանձր ամպերըՆրա շուրջը որպես տաղավար եղան+։
12 Փայլատակումից նրա առջևից իր ամպերն անցան+,Կարկուտ ու այրվող ածուխներ տեղացին+։
13 Եվ երկնքում Եհովան որոտաց+,Բարձրյալը իր ձայնն արձակեց+,Կարկուտ ու այրվող ածուխներ տեղացին։
14 Նա իր նետերն ուղարկեց, որ ցրի նրանց+.Եվ շանթեր արձակեց, որ շփոթության մեջ գցի+։
15 Ջրերի հատակը երևաց+,Եվ երկրի հիմքերը բացվեցին+Քո սաստելուց, ո՛վ Եհովա, քո ռունգերից դուրս եկող ահեղ շնչից+։
16 Բարձունքից նա մեկնեց իր ձեռքը և բռնեց ինձ+,Խոր ջրերից+ ինձ դուրս հանեց։
17 Նա ազատեց ինձ իմ զորեղ թշնամուց+Եվ ինձ ատողներից, որոնք ինձանից ուժեղ էին+։
18 Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան+,Սակայն Եհովան ինձ համար հենարան եղավ+։
19 Նա ինձ մի լայնարձակ տեղ հանեց+Եվ փրկեց, որովհետև ինձ հավանեց+։
20 Եհովան իմ արդարության համեմատ վարձատրում է ինձ+Եվ իմ ձեռքերի մաքրության համեմատ հատուցում է ինձ+,
21 Որովհետև ես պահեցի Եհովայի ճանապարհները+Եվ իմ Աստծուց ամբարշտությամբ չհեռացա+,
22 Որովհետև նրա բոլոր դատավճիռներն իմ առջևում են+,Նրա կանոնները չեմ հեռացնի ինձանից+։
23 Նրա առջև ես անարատ կլինեմ+Եվ անօրենություն գործելուց կզգուշանամ+։
24 Թող Եհովան հատուցի ինձ՝ ըստ իմ արդարության+,Ըստ իմ ձեռքերի մաքրության՝ իր աչքերի առաջ+։
25 Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում+,Անարատ մարդու հետ՝ անարատությամբ+,
26 Մաքուրի հետ մաքուր ես լինում+,Բայց խարդախ մարդու հետ վարվում ես իր խարդախության համեմատ+։
27 Ընկճված մարդկանց դու փրկում ես+,Բայց ամբարտավան աչքերը խոնարհեցնում ես+։
28 Դո՛ւ ես իմ ճրագը վառում, ո՛վ Եհովա+,Իմ Աստվածն է լուսավորում իմ խավարը+։
29 Քո օգնությամբ ես կարող եմ հրոսակախմբին ընդդեմ վազել+,Իմ Աստծու օգնությամբ կարող եմ պարիսպ մագլցել+։
30 Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է+,Եհովայի խոսքը զտված է+։Նա վահան է բոլոր նրանց համար, ովքեր իր մոտ ապաստան են գտնում+։
31 Ո՞վ է Աստված, Եհովայից բացի+,Կամ ո՞վ է վեմ, մեր Աստծուց բացի+։
32 Ճշմարիտ Աստվածն է, որ զորությամբ գոտեպնդում է ինձ+Եվ իմ ճանապարհը կատարյալ դարձնում+,
33 Ոտքերս եղնիկի ոտքերի պես է անում+Եվ ինձ բարձունքների վրա է կանգնեցնում+։
34 Ձեռքերս պատերազմի է վարժեցնում+,Եվ բազուկներս պղնձե աղեղ են ծռում+։
35 Դու կտաս ինձ քո փրկության վահանը+,Քո աջ ձեռքը կհաստատի ինձ+,Եվ քո խոնարհությունը կբարձրացնի ինձ+։
36 Դու կընդարձակես ճանապարհը իմ քայլերի համար+,Եվ ոտքերս բնավ չեն երերա+։
37 Թշնամիներիս կհետապնդեմ ու կհասնեմԵվ հետ չեմ դառնա, մինչև որ բնաջինջ չլինեն նրանք+։
38 Ես կկոտորեմ նրանց, որ այլևս չկարողանան վեր կենալ+,Ու նրանք կընկնեն իմ ոտքերի տակ+։
39 Դու ինձ զորությամբ կգոտեպնդես պատերազմի համար,Իմ դեմ ելնողներին ոտքերիս տակ կգցես+։
40 Դու այնպես կանես, որ իմ թշնամիները թիկունք դարձնեն ու փախչեն*+,Եվ ինձ ատողներին ես կլռեցնեմ+։
41 Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա+,Եհովային են կանչում, բայց նա պատասխան չի տալիս+։
42 Ես կփշրեմ նրանց, ինչպես փոշին՝ քամու առաջ+,Փողոցների ցեխի պես կթափեմ նրանց+։
43 Դու կազատես ինձ ժողովրդի պարսավանքից+,Ազգերի գլուխ կնշանակես ինձ+։Ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, կծառայի ինձ+։
44 Իմ մասին լսելով՝ նրանք կհնազանդվեն ինձ+,Օտարականները քծնելով ինձ մոտ կգան+։
45 Օտարականները կթառամենԵվ դողալով դուրս կգան իրենց ապաստարաններից+։
46 Կենդանի է Եհովան+։ Թող օրհնյալ լինի իմ Վեմը+,Եվ թող մեծարվի իմ փրկության Աստվածը+։
47 Ճշմարիտ Աստվածն ինձ համար վրեժխնդիր է լինում+Եվ ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+։
48 Նա ինձ փրկում է իմ զայրացած թշնամիներից+։Դու կբարձրացնես ինձ իմ դեմ ելնողներից+,Եվ բռնի մարդուց դու ինձ կազատես+։
49 Դրա համար ես կգովեմ քեզ ազգերի մեջ, ո՛վ Եհովա+,Եվ քո անվանը սաղմոս կերգեմ+։
50 Նա մեծ գործեր է անում իր թագավորին փրկելու համար+Եվ սիրառատ բարություն է դրսևորում իր օծյալի+՝Դավթի ու նրա սերնդի հանդեպ հավիտյան+։
Ծանոթագրություններ
^ Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
^ Կամ՝ «քամու թևերի»։
^ Կամ՝ «իմ թշնամիների ծոծրակը կտաս ինձ»։