Սաղմոս 20։1-9

Նվագավարին։ Դավթի երգը։ 20  Թող Եհովան պատասխանի քեզ նեղության օրը+։Թող Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ+։   Թող նա սուրբ վայրից+ օգնություն ուղարկի քեզԵվ Սիոնից քեզ աջակցի+։   Թող հիշի քո բոլոր նվիրաբերման զոհերը+Եվ քո ողջակեզի ճարպն ընդունի+։ (Սելա)   Թող տա քեզ քո սրտի ցանկությունների համեմատ+Եվ քո բոլոր նպատակներն իրագործի+։   Կցնծանք ուրախությունից քո տված փրկության համար+Եվ կբարձրացնենք մեր դրոշները մեր Աստծու անունով+։Թող Եհովան կատարի քո բոլոր խնդրանքները+։   Հիմա ես գիտեմ, որ Եհովան փրկում է իր օծյալին+։Նա պատասխանում է նրան իր սուրբ երկնքից+Եվ փրկում է իր աջ ձեռքի զորավոր գործերով+։   Ոմանք խոսում են կառքերի, ոմանք էլ ձիերի+ մասին,Բայց մենք կխոսենք մեր Աստծու՝ Եհովայի անվան մասին+։   Նրանք ջախջախվեցին ու վայր ընկան+,Բայց մենք վեր կացանք և ուղիղ կանգնեցինք+։   Ո՛վ Եհովա, փրկի՛ր թագավորին+։Նա կպատասխանի մեզ մեր կանչելու օրը+։

Ծանոթագրություններ