Սաղմոս 21։1-13
Նվագավարին։ Դավթի երգը։
21 Ո՛վ Եհովա, թագավորն ուրախանում է քո զորությամբ+,Եվ դեռ որքա՜ն նա պիտի ցնծա քո տված փրկությամբ+։
2 Դու տվել ես նրան իր սրտի ուզածը+Եվ նրա շուրթերի խնդրանքը չես մերժել+։ (Սելա)
3 Դու դիմավորեցիր ու բարիքներով օրհնեցիր նրան+Եվ գլխին զտված ոսկուց պսակ դրեցիր+։
4 Նա քեզանից կյանք խնդրեց, և դու տվեցիր+,Երկար կյանք տվեցիր, այո՛, հավիտյան+։
5 Մեծ է նրա փառքը քո տված փրկությամբ+։Դու նրան արժանապատվություն ու շքեղություն ես տալիս+,
6 Որովհետև դու մեծապես օրհնել ես նրան հավիտյան+,Քո ներկայության ցնծությամբ ուրախացնում ես նրան+.
7 Որովհետև թագավորը Եհովային է ապավինում+Եվ Բարձրյալի սիրառատ բարությանը։ Նա չի սասանվի+։
8 Քո ձեռքը կգտնի քո բոլոր թշնամիներին+,Քո աջը կգտնի քեզ ատողներին։
9 Դու նրանց կրակե հնոց կդարձնես նշանակված ժամին, երբ ուշադրությունդ նրանց կողմը դարձնես+։Եհովան իր բարկությամբ կուլ կտա նրանց, և կրակը նրանց կլափի+։
10 Դու կոչնչացնես նրանց պտուղը երկրից+Եվ նրանց սերունդը՝ մարդկանց որդիներից+։
11 Որովհետև նրանք ձգտում են քեզ չարիք անել+,Խորհուրդ են հնարում, որը չեն կարողանում իրագործել+։
12 Դու այնպես կանես, որ նրանք թիկունք կդարձնեն ու կփախչեն+,Երբ քաշես քո աղեղի լարերը նրանց երեսին ընդդեմ+։
13 Փառավորվի՛ր քո զորությամբ, ո՛վ Եհովա+։Մենք կերգենք ու սաղմոս կասենք քո հզորության մասին+։