Սաղմոս 23։1-6
Դավթի երգը։
23 Եհովան իմ Հովիվն է+։Ես ոչ մի բանի պակասություն չեմ ունենա+։
2 Խոտառատ արոտավայրերում է ինձ պառկեցնում+Եվ ջրառատ հանգստի վայրերն է ինձ տանում+։
3 Իմ հոգին թարմացնում է+Եվ իր անվան համար արդարության շավիղներով է ինձ առաջնորդում+։
4 Եթե նույնիսկ թանձր խավարի+ հովտում քայլեմ,Ոչ մի չար բանից ես չեմ վախենա+,Որովհետև դու ինձ հետ ես+,Քո գավազանը և քո ցուպը մխիթարում են ինձ+։
5 Թշնամիներիս աչքի առաջ դու ինձ համար սեղան ես պատրաստում+,Դու իմ գլուխը յուղով ես օծում+։Բաժակս բերնեբերան լեցուն է+։
6 Վստահ եմ, որ առաքինությունն* ու սիրառատ բարությունը կուղեկցեն ինձ կյանքիս բոլոր օրերում+,Եվ Եհովայի տանը ես երկար օրեր կբնակվեմ+։