Սաղմոս 24։1-10

Դավթի երգը։ 24  Եհովայինն է երկիրը և նրանում եղող ամեն բան+,Երկիրը և բոլոր այնտեղ բնակվողները+,   Որովհետև նրա հիմքերը նա ինքը գցեց ծովերի վրա+Եվ գետերի վրա այն հաստատեց+։   Ո՞վ կարող է բարձրանալ Եհովայի սարը+,Ո՞վ կարող է ելնել նրա սուրբ վայրը+։   Նա, ում ձեռքերն անմեղ են, և սիրտը՝ մաքուր+,Նա, ով Իմ հոգին անարժեք չի համարել+Եվ սուտ երդում չի տվել+։   Նա Եհովայից օրհնություն կստանա+Եվ իր փրկության Աստծու+ կողմից արդար կճանաչվի։   Սա նրանց սերունդն է, ովքեր փնտրում են նրան,Ովքեր փնտրում են քո երեսը, ո՛վ Հակոբի Աստված+։ (Սելա)   «Բարձրացրե՛ք ձեր գլուխները, ո՛վ դարպասներ+,Եվ վե՛ր կացեք, ո՛վ հինավուրց դռներ+,Որպեսզի փառավոր Արքան ներս մտնի»+։   «Ո՞վ է այս փառավոր Արքան»+։«Եհո՛վան՝ ուժեղ և զորավոր+,Եհո՛վան՝ զորավոր պատերազմի մեջ»+։   «Բարձրացրե՛ք ձեր գլուխները, ո՛վ դարպասներ+,Այո՛, վե՛ր բարձրացրեք, ո՛վ հինավուրց դռներ,Որպեսզի փառավոր Արքան ներս մտնի»+։ 10  «Ուրեմն ո՞վ է նա, այս փառավոր Արքան»։«Զորքերի Տեր Եհո՛վան. նա՛ է փառավոր Արքան»+։ (Սելա)

Ծանոթագրություններ