Սաղմոս 32։1-11
Դավթի սաղմոսը։ Մասքիլ*։
32 Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներված է, ում մեղքը ծածկված է+։
2 Երջանիկ է այն մարդը, ում Եհովան անօրենություն չի վերագրում+,Եվ ում ոգու մեջ նենգություն չկա+։
3 Երբ լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամբողջ օրը հառաչելուց+,
4 Որովհետև օր ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա+։Կյանքիս թարմությունն անհետացել էր, ինչպես որ թացությունն է չորանում ամառվա տապին+։ (Սելա)
5 Վերջապես մեղքս խոստովանեցի քեզ և անօրենությունս չծածկեցի+։Ասացի. «Հանցանքներս պիտի խոստովանեմ Եհովային»+։Եվ դու ներեցիր իմ մեղքերի անօրենությունը+։ (Սելա)
6 Դրա համար ամեն նվիրված քեզ աղոթք կանի+,Քանի դեռ ժամանակ կա քեզ գտնելու+,Եվ ջրառատ հեղեղը չի հասնի նրան+։
7 Դու իմ պատսպարանն ես, դու կպաշտպանես ինձ նեղությունից+։Փրկության ուրախությամբ կշրջապատես ինձ+։ (Սելա)
8 «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս+։Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի+։
9 Մի՛ եղիր ինչպես անհասկացող ձի կամ ջորի+,Որոնց վայրագությունը պետք է սանձով կամ պախուրցով սանձահարել+,Մինչև որ նրանք կմոտենան քեզ»+։
10 Շատ են ամբարշտի ցավերը+,Բայց Եհովային ապավինողը սիրառատ բարությամբ շրջապատված կլինի+։
11 Ուրախացե՛ք Եհովայով և ցնծացե՛ք, ո՛վ արդարներ+,Ցնծությամբ բացականչե՛ք ամենքդ, որ ուղիղ եք սրտով+։
Ծանոթագրություններ
^ Ճշգրիտ նշ-ը հայտնի չէ։ Հվնբր նշ. է «բանաստեղծություն-խորհրդածություն»։