Սաղմոս 35։1-28
Դավթի սաղմոսը։
35 Ո՛վ Եհովա, վարի՛ր իմ դատն ընդդեմ իմ հակառակորդների+։Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր իմ դեմ են մարտնչում+։
2 Ասպար ու մեծ վահան վերցրու+Եվ վե՛ր կաց ինձ օգնելու+։
3 Հանի՛ր նիզակն ու երկսայր կացինը և դո՛ւրս եկ ինձ հետապնդողների դեմ+։Ասա՛ իմ հոգուն. «Ե՛ս եմ քո փրկությունը»+։
4 Թող ամոթով մնան ու ստորացվեն իմ հոգին որոնողները+։Թող հետ դառնան ու շփոթահար լինեն իմ դեմ չարիք հնարողները+։
5 Թող նրանք դառնան ինչպես մղեղ քամու առաջ+,Եվ թող Եհովայի հրեշտակը քշի նրանց+։
6 Թող նրանց ճանապարհը խավար ու սայթաքուն դառնա+,Եվ թող Եհովայի հրեշտակը հետապնդի նրանց։
7 Որովհետև առանց պատճառի նրանք փոսի մեջ թակարդ են լարել իմ դեմ+,Առանց պատճառի՝ նրանք փոս են փորել իմ հոգու համար+։
8 Թող անսպասելի կործանում գա նրանց վրա+,Իրենց լարած թակարդի մեջ թող որ իրե՛նք բռնվեն+,Թող իրե՛նք ընկնեն դրա մեջ ու կործանվեն+։
9 Իսկ իմ հոգին թող ուրախանա Եհովայով+,Թող ցնծա նրա տված փրկությամբ+։
10 Թող որ իմ բոլոր ոսկորներն ասեն+.«Եհո՛վա, ո՞վ կա քեզ նման+,Որ ազատում ես կեղեքվածին իրենից ավելի ուժեղից+,Եվ կեղեքվածին ու աղքատին՝ իրենց կողոպտողից»+։
11 Դաժան վկաներ են վեր կենում+,Հարցնում են ինձ այն, ինչը չգիտեմ+։
12 Բարու փոխարեն չարով են ինձ հատուցում+Եվ իմ հոգուն զրկանք են պատճառում+։
13 Մինչդեռ երբ նրանք հիվանդանում էին, ես քուրձ էի հագնում+,Ծոմ պահելով՝ ճնշում էի իմ հոգին+,Եվ իմ աղոթքը իմ ծոցն էր հետ դառնում+։
14 Ասես ընկերս կամ եղբայրս լինեին+,Շրջում էի այնպես, ասես մորս համար սգի մեջ լինեի+,Տրտմությունից ես խոնարհվում էի։
15 Բայց երբ սկսեցի կաղալ, նրանք ուրախացան ու մեկտեղ հավաքվեցին+։Նրանք միասին իմ դեմ հավաքվեցին+Եվ անսպասելիորեն ինձ հարվածեցին+,Ինձ կտոր-կտոր արեցին ու չլռեցին+։
16 Հավատուրաց ծաղրողները մի կտոր հացի համար+Իրենց ատամները կրճտացրին իմ դեմ+։
17 Ո՛վ Եհովա, մինչև ե՞րբ ես նայելու այս ամենին+։Ազատի՛ր իմ հոգին նրանց չարագործություններից+,Իմ միակ հոգին+՝ առյուծներից։
18 Ես կգովերգեմ քեզ մեծ ժողովում+,Շատ մարդկանց մեջ կփառաբանեմ քեզ+։
19 Ովքեր առանց պատճառի թշնամացել են իմ դեմ, թող չչարախնդան ինձ վրա+,Ովքեր առանց պատճառի ատում են ինձ, թող իրար աչքով չանեն+։
20 Որովհետև նրանք խաղաղության խոսքեր չեն ասում+,Այլ երկրի խաղաղների դեմԽաբեություն են ծրագրում+։
21 Իրենց բերանները լայն բաց են անում իմ դեմ+Եվ ասում են. «Տեսնո՜ւմ է, մեր աչքը տեսնո՜ւմ է»+։
22 Դու տեսնո՛ւմ ես, ո՛վ Եհովա+։ Լուռ մի՛ մնա+։Ո՛վ Եհովա, քեզ ինձանից հեռու մի՛ պահիր+։
23 Վե՛ր կաց, զարթնի՛ր իմ դատական գործի համար+,Ո՛վ իմ Աստված, Եհո՛վա, իմ դատը վարելու համար+։
24 Դատի՛ր ինձ քո արդարության համաձայն, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ+,Եվ թող նրանք չուրախանան ինձ վրա+։
25 Թող չասեն իրենց սրտում. «Հենց սա՛ էր մեր հոգու ուզածը»+։Թող չասեն. «Մենք նրան կուլ տվեցինք»+։
26 Թող ամոթով մնան ու շփոթության մեջ ընկնեն բոլոր նրանք+,Ովքեր ուրախանում են իմ դժբախտության վրա+։Թող ամոթ+ ու անարգանք հագնեն նրանք, ովքեր մեծամտանում են իմ դեմ+։
27 Թող ուրախությունից բացականչեն ու ցնծան նրանք, ովքեր ուրախանում են իմ արդարությամբ+,Եվ թող անդադար ասեն+.«Թող Եհովան մեծարվի. նա ուրախանում է, երբ իր ծառան խաղաղության մեջ է»+։
28 Եվ թող իմ լեզուն քո արդարության մասին խոսի+,Ամբողջ օրը քե՛զ գովաբանի+։