Սաղմոս 37։1-40
Դավթի սաղմոսը։
א [Ա՛լեֆ]
37 Մի՛ բորբոքվիր չարագործների պատճառով+,Մի՛ նախանձիր անարդարությամբ վարվողներին+,
2 Որովհետև նրանք շուտով կչորանան խոտի պես+Եվ դալար խոտի նման կթառամեն+։
ב [Բեթ]
3 Եհովայի՛ն ապավինիր և բարիք արա+,Բնակվիր երկրի վրա և հավատարմությամբ գործիր+։
4 Անսահման ուրախություն գտիր Եհովայի մոտ+,Եվ նա կկատարի քո սրտի խնդրանքները+։
ג [Գի՛մել]
5 Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը+,Վստահի՛ր նրան+, և նա կկատարի+։
6 Նա լույսի պես ակնհայտ կդարձնի քո արդարությունը+Եվ քո արդարադատությունը՝ կեսօրվա պես+։
ד [Դա՛լեթ]
7 Լռություն պահպանիր Եհովայի առաջ+Եվ փափագով նրան սպասիր+։Մի՛ բորբոքվիր իր ճանապարհը հաջողությամբ գնացողի դեմ+,Այն մարդու դեմ, որն իր մտադրություններն է իրականացնում+։
ה [Հե]
8 Զսպի՛ր բարկությունդ և զայրույթդ հեռո՛ւ վանիր+,Մի՛ բորբոքվիր, որպեսզի դու էլ չարիք չգործես+,
9 Որովհետև չարագործները կկործանվեն+,Իսկ Եհովային վստահողները երկիրը կժառանգեն+։
ו [Վավ]
10 Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի+,Կնայես նրա տեղին, և նա չկա+։
11 Սակայն հեզերը կժառանգեն երկիրը+Եվ անսահման կուրախանան խաղաղության առատությամբ+։
ז [Զային]
12 Ամբարիշտը արդարի դեմ դավ է նյութում+,Նրա դեմ իր ատամներն է կրճտացնում+։
13 Բայց Եհովան կծիծաղի նրա վրա+,Որովհետև տեսնում է, որ նրա օրը հասել է+։
ח [Խեթ]
14 Ամբարիշտներն իրենց սրերն են քաշում և լարում են իրենց աղեղները+,Որ կեղեքվածին ու աղքատին վայր գցեն+,Որ կոտորեն նրանց, ովքեր ուղիղ են իրենց ճանապարհներում+։
15 Սակայն նրանց սրերը իրենց իսկ սրտերը կմխրճվեն+,Եվ նրանց աղեղները կկոտրվեն+։
ט [Տեթ]
16 Արդարի ունեցած քիչը ավելի լավ է+,Քան թե բազում ամբարիշտների ունեցած առատությունը+,
17 Որովհետև ամբարիշտների բազուկները կկոտրվեն+,Մինչդեռ Եհովան նեցուկ կլինի արդարներին+։
י [Յոդ]
18 Եհովան գիտի անարատների օրերը+,Նրանց ժառանգությունը հավիտենական կլինի+։
19 Նեղության ժամանակ նրանք ամոթ չեն զգա+Եվ սովի օրերին կհագենան+։
כ [Քաֆ]
20 Իսկ ամբարիշտները կորստյան կմատնվեն+,Եվ Եհովայի թշնամիները կնմանվեն արոտավայրերի շքեղություններին.Նրանք իրենց վախճանին կմոտենան+։ Ծխի մեջ կոչնչանան+։
ל [Լա՛մեդ]
21 Ամբարիշտը պարտք է վերցնում և չի վերադարձնում+,Մինչդեռ արդարը բարեհաճություն է ցույց տալիս ու նվերներ տալիս+։
22 Նրանք, ում Աստված օրհնում է, կժառանգեն երկիրը+,Իսկ նրանք, ում նա անիծում է, կկործանվեն+։
מ [Մեմ]
23 Եհովան ամրապնդում է մարդու քայլերը+,Եվ նրա ճանապարհի մեջ ուրախություն է գտնում+։
24 Թեպետ նա ընկնելիս էլ լինի, վայր չի գցվի+,Որովհետև Եհովան բռնում է նրա ձեռքից+։
נ [Նուն]
25 Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ+,Բայց դեռ չեմ տեսել արդարին լքված+,Ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս+։
26 Ամեն օր նա բարեհաճություն է ցույց տալիս ու փոխ է տալիս+,Դրա համար էլ նրա սերնդին օրհնություններ են պատրաստված+։
ס [Սա՛մեխ]
27 Երե՛ս թեքիր չարիքից ու բարի՛ն արա+Եվ դու հավիտյան կապրես+,
28 Որովհետև Եհովան սիրում է արդարությունը+Եվ չի լքի իրեն նվիրվածներին+։
ע [Ային]
Նրանք հավիտյան կպահպանվեն+,Մինչդեռ ամբարիշտների սերունդները կբնաջնջվեն+։
29 Արդարները կժառանգեն երկիրը+Եվ հավիտյան կբնակվեն նրա վրա+։
פ [Փե]
30 Արդարի շրթունքները իմաստության խոսքեր են բարբառում+,Եվ նրա լեզուն արդարությամբ է խոսում+։
31 Նրա սրտում իր Աստծու օրենքն է+,Նրա քայլերը չեն տատանվի+։
צ [Ցա՛դե]
32 Ամբարիշտը ծածուկ հետևում է արդարին+Եվ առիթ է փնտրում, որ նրան սպանի+։
33 Սակայն Եհովան արդարին չի թողնի նրա ձեռքում+Եվ արդարին չի դատապարտի, երբ նրան դատեն+։
ק [Կոֆ]
34 Վստահի՛ր Եհովային և պահի՛ր նրա ճանապարհները+,Նա կբարձրացնի քեզ, որ երկիրը ժառանգես+.Եվ դու կտեսնես ամբարիշտների կործանումը+։
ר [Ռեշ]
35 Ես տեսա ամբարշտին՝ մի բռնավորի+,Լայնատարած, ինչպես սաղարթախիտ ծառը իր հողի մեջ+։
36 Բայց անհետացավ, և այնտեղ նա չկար+,Փնտրեցի նրան, սակայն չգտա+։
ש [Շին]
37 Նայի՛ր անարատին և աչքդ ուղղամիտի վրա պահիր+,Որովհետև այդպիսի մարդու ապագան խաղաղ է լինելու+։
38 Բայց հանցավորները՝ բոլորը ջնջվելու են+,Ամբարիշտների վախճանը կործանում է լինելու+։
ת [Թավ]
39 Արդարների փրկությունը Եհովայից է+,Նեղության ժամանակ ի՛նքն է նրանց ամրոցը+։
40 Եհովան կօգնի ու կազատի նրանց+։Նա կազատի նրանց ամբարիշտ մարդկանցից ու կփրկի+,Որովհետև նրանք իր մոտ են ապաստան գտնում+։