Սաղմոս 39։1-13

Նվագավարին։ Իդիթուն*+։ Դավթի երգը։ 39  Ես ասացի. «Պիտի հսկեմ իմ ճանապարհները+,Որ լեզվովս մեղք չգործեմ+։Սանձ* պիտի դնեմ բերանիս՝ որպես պահապան+,Քանի դեռ ամբարիշտն իմ առջև է»+։   Համր դարձա լռությունով+,Բարի բանի մասին էլ լռեցի+Եվ ցավս զսպեցի։   Սիրտս ներսումս բորբոքվեց+,Հառաչելիս կրակ էր վառվում։Խոսեցի իմ լեզվով.   «Իմացրո՛ւ ինձ, Եհո՛վա, իմ վախճանը+,Եվ թե որքան է իմ օրերի չափը+,Որպեսզի իմանամ, թե ինչքան անցավոր եմ ես+։   Ահա իմ օրերը փոքրաթիվ ես արել+,Եվ կյանքիս տևողությունը ոչինչ է քո առաջ+։Արդարև, ամեն մարդ լոկ շունչ է+, որքան էլ որ հաստատ կանգնած լինի նա։ (Սելա)   Իսկապես, մարդը շրջում է ինչպես մի ստվեր+։Զուր են մարդիկ իրարանցման մեջ ընկնում+։Մարդը դիզում է և չգիտի, թե դա ում է հասնելու+։   Եվ հիմա ես հույսս ինչի՞ վրա դնեմ, ո՛վ Եհովա։Իմ ակնկալիքը քեզ է ուղղված+։   Ազատի՛ր ինձ իմ բոլոր հանցանքներից+։Անմիտ մարդու առաջ նախատինք մի՛ դարձրու ինձ+։   Ես լուռ մնացի+ և չկարողացա բերանս բացել+Այն բանի պատճառով, որ դու արեցիր+։ 10  Հեռացրո՛ւ ինձանից քո տված պատուհասը+։Քո ձեռքի թշնամությունից ես վախճանվում եմ+։ 11  Անօրենության համար հանդիմանելով՝ դու ուղղում ես մարդուն+Եվ ցեցի+ պես մաշեցնում ես նրա սիրելի բաները։Արդարև, ամեն մարդ լոկ շունչ է+։ (Սելա) 12  Լսի՛ր աղոթքս, ո՛վ Եհովա,Եվ ակա՛նջ դիր օգնության իմ աղաղակին+։Լռության մի՛ մատնիր արտասուքս+,Քանի որ քո առաջ ես մի պանդուխտ եմ+,Մի նորաբնակ՝ իմ բոլոր նախահայրերի նման+։ 13  Հեռացրո՛ւ ինձանից քո հայացքը, որ պայծառանամ+,Քանի դեռ չեմ մահացել ու քանի դեռ կամ»+։

Ծանոթագրություններ

Եբր. տերմին, որի նշ-ը հայտնի չէ։
Կամ՝ «դնչկալ»։