Սաղմոս 42։1-11
Նվագավարին։ Մասքիլ*։ Կորխի+ որդիների համար։
42 Ինչպես որ եղնիկն է ջրի վտակներին փափագում,Այնպես էլ իմ հոգին քեզ է փափագում, ո՛վ Աստված+։
2 Հոգիս ծարավ է Աստծուն+՝ կենդանի Աստծուն+։Ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծու առաջ+։
3 Օր ու գիշեր արտասուքս ինձ համար կերակուր է դարձել+.Ամբողջ օրն ասում են ինձ. «Ո՞ւր է քո Աստվածը»+։
4 Այս բաներն եմ հիշում և հոգիս իմ մեջ եմ թափում+,Որովհետև ես գնում էի բազմության հետԵվ նրանց առջևից հանդիսավոր քայլում էի դեպի Աստծու տունը+Ցնծալից ձայներով ու երախտագիտության կանչերով+՝Տոնախմբող բազմության աղաղակներով+։
5 Ինչո՞ւ ես հուսահատված, ո՜վ իմ հոգի+,Եվ ինչո՞ւ ես խռովվում իմ մեջ+։Սպասի՛ր Աստծուն+,Որովհետև ես դեռ պիտի գովերգեմ նրան որպես իմ մեծ փրկության+։
6 Ո՜վ իմ Աստված, հոգիս հուսահատված է+,Դրա համար էլ ես քեզ եմ հիշում+Հորդանանի այս երկրում, Հերմոնի գագաթների վրա+,Փոքր սարի վրա+։
7 Ծովանդունդը կանչում է ծովանդունդին,Երբ լսում է քո հորձանքների ձայնը։Քո բոլոր կոհակներն ու ալիքները+՝Նրանք բոլորը ծածկեցին ինձ+։
8 Ցերեկը Եհովան կուղարկի իր սիրառատ բարությունը+,Եվ գիշերը ես նրա մասին երգ կերգեմ+,Իմ կյանքի Աստծուն+ աղոթք կմատուցեմ։
9 Պիտի ասեմ Աստծուն՝ իմ վեմին+.«Ինչո՞ւ ես ինձ մոռացել+։Ինչո՞ւ եմ ես տխուր ման գալիս թշնամու հալածանքի պատճառով»+։
10 Թշնամիներս նախատում են ինձ+ այնպես, որ ոսկորներս ասես փշրվում են,Եվ ամբողջ օրն ասում են ինձ. «Ո՞ւր է քո Աստվածը»+։
11 Ինչո՞ւ ես հուսահատ, ո՜վ իմ հոգի+,Եվ ինչո՞ւ ես խռովվում իմ մեջ+։Սպասի՛ր Աստծուն+,Որովհետև ես դեռ պիտի գովերգեմ նրան որպես իմ մեծ փրկության և որպես իմ Աստծու+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 32-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։