Սաղմոս 46։1-11
Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Աղջիկների համար։ Երգ։
46 Աստված մեզ համար ապաստան է և զորություն+,Նեղությունների մեջ՝ իսկույն հասնող օգնություն+։
2 Այդ պատճառով մենք չենք վախենա, նույնիսկ եթե երկիրը փոխվի+,Եվ լեռները լայնարձակ ծովի սրտի մեջ գցվեն+,
3 Նույնիսկ եթե նրա ջրերն ալեկոծվեն ու փրփրեն+,Եվ լեռները ցնցվեն նրա մոլեգնությունից+։ (Սելա)
4 Մի գետ կա, որի վտակները ուրախացնում են Աստծու քաղաքը+՝Բարձրյալի սուրբ և վեհապանծ բնակավայրը+։
5 Աստված քաղաքի մեջ է+. այն չի սասանվի+։Առավոտը բացվելիս Աստված կօգնի նրան+։
6 Ազգերը խռովվեցին+, թագավորությունները սասանվեցին։Նա իր ձայնն արձակեց, և երկիրը հալվեց+։
7 Զորքերի Տեր Եհովան մեզ հետ է+,Հակոբի Աստվածը ապահով բարձունք է մեզ համար+։ (Սելա)
8 Եկե՛ք և տեսե՛ք Եհովայի գործերը+,Թե ինչպես է նա զարմանահրաշ գործեր անում երկրի վրա+։
9 Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը+.Փշրում է աղեղը և կոտրատում նիզակը+,Կառքերը այրում է կրակով+։
10 «Հպատակվե՛ք և իմացե՛ք, որ ես եմ Աստված+։Ես կմեծարվեմ ազգերի մեջ+Եվ կմեծարվեմ երկրի վրա»+։
11 Զորքերի Տեր Եհովան մեզ հետ է+.Հակոբի Աստվածը ապահով բարձունք է մեզ համար+։ (Սելա)