Սաղմոս 47։1-9

Նվագավարին։ Կորխի որդիների սաղմոսը։ Երգ։ 47  Ծա՛փ տվեք, ո՛վ բոլոր ժողովուրդներ+,Աղաղակե՛ք Աստծուն ցնծության ձայնով, հաղթական բացականչություններով+։   Որովհետև Եհովան՝ Բարձրյալը, ահազդու է+,Մեծ Թագավոր է ողջ երկրի վրա+։   Նա ժողովուրդներին կհպատակեցնի մեզ+Եվ ազգություններին կդնի մեր ոտքերի տակ+։   Նա մեզ համար կընտրի մեր ժառանգությունը+՝Հպարտությունը Հակոբի, որին նա սիրում է+։ (Սելա)   Աստված վեր է բարձրանում ցնծության բացականչություններով+,Եհովան՝ եղջերափողի+ ձայնի ուղեկցությամբ։   Սաղմո՛ս երգեք Աստծուն, սաղմո՛ս երգեք+։Սաղմո՛ս երգեք մեր Թագավորին, սաղմո՛ս երգեք։   Որովհետև Աստված ամբողջ երկրի Թագավորն է+.Սաղմո՛ս երգեք ու խոհեմությա՛մբ վարվեք+։   Աստված թագավոր է դարձել ազգերի վրա+։Աստված իր սուրբ գահի վրա է նստել+։   Ժողովուրդների իշխանավորները մեկտեղ են հավաքվել+Աբրահամի Աստծու ժողովրդի հետ+,Որովհետև Աստծունն են երկրի վահանները+։Նա շատ բարձր տեղ է բարձրացել+։

Ծանոթագրություններ