Սաղմոս 48։1-14

Երգ։ Կորխի+ որդիների սաղմոսը։ 48  Եհովան մեծ է և բազում գովաբանությունների է արժանի+Մեր Աստծու քաղաքում+՝ իր սուրբ լեռան վրա+։   Գեղեցիկ է իր բարձրությամբ, ամբողջ երկրի ուրախությունն է+Սիոն լեռը հեռավոր հյուսիսային կողմերում+,Մեծ Թագավորի քաղաքը+։   Նրա ամրոցներում Աստված հայտնի է որպես ապահով բարձունք+,   Որովհետև ահա թագավորները պայմանավորվեցին ու հանդիպեցին+Եվ միասին եկան ու անցան+։   Նրանք անձամբ տեսան ու զարմացան։Շփոթության մեջ ընկան և խուճապահար փախան+։   Դող բռնեց նրանց այնտեղ+,Եվ սաստիկ ցավ՝ ծննդկան կնոջ ցավերի նման+։   Արևելյան քամիով դու խորտակում ես Թարսիսի նավերը+։   Ինչ որ լսել էինք, հենց այն տեսանք+Զորքերի Տեր Եհովայի քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում+։Աստված ինքը կհաստատի այն հավիտյան+։ (Սելա)   Քո տաճարի մեջ+, ո՛վ Աստված,Մենք քո սիրառատ բարության մասին ենք խորհում+։ 10  Ինչպես որ քո անունը+, ո՛վ Աստված, այնպես էլ քո գովաբանությունըՄինչև երկրի ծայրերն է։Աջ ձեռքդ լի է արդարությամբ+։ 11  Թող ուրախանա Սիոն լեռը+,Թող ցնծան Հուդայի փոքր քաղաքները*+ քո դատավճիռների համար+։ 12  Ո՛վ ժողովուրդ, Սիոնի շո՛ւրջը դարձեք, նրա չորս կո՛ղմը պտտվեք+,Հաշվե՛ք նրա աշտարակները+։ 13  Ձեր ուշադրությունը դեպի նրա պատնե՛շը դարձրեք+,Քննե՛ք նրա ամրոցները,Որպեսզի այդ մասին պատմեք գալիք սերնդին+. 14  Որովհետև այս Աստվածն է մեր Աստվածը դարեդար, այո՛, հավիտյան+։Նա է մեզ առաջնորդելու մինչև մահ+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «կախյալ քաղաքները»։ Բռց.՝ «դուստրերը»։