Սաղմոս 49։1-20

Նվագավարին։ Կորխի+ որդիների սաղմոսը։ Երգ։ 49  Լսեցե՛ք այս, բոլո՛ր ժողովուրդներ։Ակա՛նջ դրեք, աշխարհի բոլո՛ր բնակիչներ+,   Մարդկային ցեղի՛ զավակներ ու մարդկա՛նց որդիներ,Թե՛ հարուստներ և թե՛ աղքատներ+։   Բերանս իմաստուն բաներ պիտի խոսի+,Սիրտս հասկացողություն պահանջող բաների մասին պիտի խորհրդածի+։   Ականջս առակներին պիտի խոնարհեցնեմ+,Հանելուկս քնար նվագելով պիտի բացատրեմ+։   Ինչո՞ւ վախենամ չար օրերին+,Երբ ինձ հալածողների անօրենությունները պաշարում են ինձ+։   Ովքեր իրենց ունեցվածքի վրա են հույս դնում+,Եվ ովքեր իրենց մեծամեծ հարստությամբ են պարծենում+,   Նրանցից և ոչ մեկը չի կարող փրկագնով ազատել իր եղբորը+Եվ ոչ էլ փրկանք տալ Աստծուն նրա համար   (Այնքան բարձր է նրանց հոգու փրկագինը+,Որ դարերով մնում է չվճարված),   Որպեսզի նա ապրի հավիտյան և գերեզմանի փոսը չտեսնի+։ 10  Նա տեսնում է, որ իմաստուններն էլ են մահանում+,Հիմարն ու անխոհեմն էլ իրար հետ կորչում են+Եվ իրենց ունեցվածքը ուրիշներին են թողնում+։ 11  Իրենց սրտի խորքում նրանք ցանկանում են, որ իրենց տները դարերով մնան+,Իրենց բնակավայրերը՝ սերնդից սերունդ+։Իրենց հողերը նրանք իրենց անուններով են կոչում+։ 12  Մինչդեռ մարդը, նույնիսկ եթե նա պատվի մեջ է, չի կարող երկար ապրել+,Նա նման է անասուններին, որոնք իսպառ կորչում են+։ 13  Սա է հիմարների+ ճանապարհը,Նաև նրանց հետևից գնացողների, ովքեր հաճույք են ստանում նրանց մեծամիտ խոսքերից։ (Սելա) 14  Ոչխարների պես նրանց գերեզման* կտանեն+,Մահը նրանց հովիվը կլինի+.Իսկ ուղղամիտները առավոտյան կտիրեն նրանց վրա+։Նրանց կերպարանքը պիտի մաշվի+.Գերեզմանը*, այլ ոչ թե վեհաշուք բնակատեղերն են պատրաստված նրանցից ամեն մեկի համար+։ 15  Սակայն Աստված փրկագնով կազատի իմ հոգին գերեզմանի* ձեռքից+,Նա կընդունի ինձ։ (Սելա) 16  Մի՛ վախեցիր, երբ ինչ-​որ մեկը հարստանում է+,Երբ նրա տան փառքը մեծանում է+, 17  Որովհետև մեռնելիս նա իր հետ ոչինչ չի կարող վերցնել+,Նրա փառքը չի գնա իր հետևից+։ 18  Իր կյանքի ընթացքում նա օրհնում էր իր հոգին+(Մարդիկ գովում են քեզ, երբ դու հաջողությունների ես հասնում)+, 19  Սակայն ի վերջո նրա հոգին իր նախահայրերի սերնդին է միանում+։Նրանք էլ երբեք լույսը չեն տեսնի+։ 20  Մարդը, նույնիսկ եթե նա պատվի մեջ է, բայց հասկացողություն չունի+,Նման է անասուններին, որոնք իսպառ կորչում են+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։