Սաղմոս 5։1-12
Նվագավարին։ Նեհիլոթ*։ Դավթի երգը։
5 Ակա՛նջ դիր իմ խոսքերին+, ո՛վ Եհովա,Հասկացի՛ր իմ հառաչանքները։
2 Ո՛ւշ դարձրու օգնության իմ աղաղակի ձայնին+,Ո՛վ իմ Թագավոր+ և իմ Աստված, որովհետև քեզ եմ աղոթում+։
3 Ո՛վ Եհովա, առավոտյան դու կլսես իմ ձայնը+,Առավոտյան ես կդիմեմ քեզ ու կսպասեմ+։
4 Որովհետև դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես+,Չարը երբեք չի բնակվի քեզ մոտ+։
5 Պարծենկոտները չպիտի կանգնեն քո աչքերի առաջ+։Դու ատում ես բոլոր չարիք գործողներին+,
6 Դու կկործանես սուտ խոսողներին+։Արյուն թափող+ և խաբեբա+ մարդը զզվելի է Եհովային։
7 Իսկ ես քո մեծ սիրառատ բարության*+ շնորհիվՔո տունը+ կմտնեմ,Եվ քո հանդեպ երկյուղով լցված՝ դեպի քո սուրբ տաճարը կդառնամ ու կխոնարհվեմ+։
8 Ո՛վ Եհովա, առաջնորդի՛ր ինձ քո արդարության մեջ+՝ պահելով ինձ իմ թշնամիներից+,Քո ճանապարհը հարթի՛ր իմ առջև+։
9 Որովհետև նրանց բերանում վստահության արժանի ոչինչ չկա+,Նրանց ներսը լիքն է աղետներով+,Նրանց կոկորդը բաց գերեզման է+,Շողոքորթ լեզվով են նրանք խոսում+։
10 Աստված նրանց հանցավոր կճանաչի+,Նրանք կընկնեն իրենց իսկ ծրագրերի պատճառով+։Իրենց օրինազանցությունների շատության համար թող որ նրանք ցրիվ գան+,Որովհետև ապստամբեցին քո դեմ+։
11 Բայց բոլոր քեզ մոտ ապաստան գտնողները կուրախանան+,Հավիտյան կցնծան ուրախությունից+։Դու կպաշտպանես նրանց,Եվ քո անունը սիրողները կհրճվեն քեզանով+։
12 Որովհետև դու կօրհնես արդարին+, ո՛վ Եհովա,Քո հավանությամբ դու կպատես նրանց+, ինչպես մեծ վահանով+։
Ծանոթագրություններ
^ Եբր. բառ, որի նշ-ը հայտնի չէ։ Կարող է լինել փողային գործիք կամ երաժշտ. ստեղծագործ. անվանում։
^ Կամ՝ «նվիրված սիրո»։